Կայուն էներգիայի օր՝ Տաշիրում

Կայուն էներգիայի օր՝ Տաշիրում

08.07.2019

Տաշիր քաղաքում անցկացվեց Կայուն էներգիայի օր: Տաշիրի համայնքապետարանի և ԵՄ-ի կողմից ֆինանասավորվող «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» (CoM East) ծրագրի կողմից համատեղ կազմակերպված միջոցառման շրջանակում համայնքում անցկացվեց «Կանաչ ապագա» խորագրով մանկական նկարչական մրցույթ և ցուցահանդես, «Էներգախնայողությունը կենցաղում» կարգախոսով բեմադրություն, պարային հանդես և ֆլեշմոբ, հեծանվարշավ:

Ծրագրի մշակութային մասից բացի ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) և Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի (ՀՎԷԷ) հետ համագործակցաբար անցկացվեց «Փոխիր մտածելակերպդ հանուն կանաչ ապագայի» կարգախոսով ուսուցողական աշխատաժողով, որի ընթացքում ներկայացվեցին Քաղաքապետերի դաշնագրի հիմնական նպատակները և զարգացումները, ինչպես նաև համայնքների հանձնառությունները և գործողությունները:

ՄԱԶԾ ու ՀՎԷԷ հիմնադրամի փորձագետների կողմից ներկայացվող նյութերի շնորհիվ աշխատաժողովի մասնակիցները ծանոթացան փողոցային լուսավորության համակարգերում և շենքերում ժամանակակից էներգաարդյունավետ տեխնոլոգիաների կիրառման հիմնական մոտեցումներին, վերականգնվող էներգետիկ ռեսուրսների շնորհիվ ջերմային և էլեկտրական էներգիայի արտադրության տեխնոլոգիաներին:

Ողջույնի խոսքով հանդես եկավ Տաշիր համայնքի ղեկավար Էդգար Արշակյանը: Նա նշեց. «Տաշիր համայնքը, անդամակցելով «Քաղաքապետերի դաշնագիր» նախաձեռնությանը, ստանձնել է պարտավորություններ մինչև 2030 թվականը նվազեցնել CO2 արտանետումները 30%-ով, ինչպես նաև գնահատել համայնքին բնորոշ կլիմայական ռիսկերը և առաջարկել դրանց նվազեցմանն ուղղված հարմարվողականության միջոցառումներ: Համայնքում Էներգիայի օրերի կազմակերպումը նպատակ ունի իրազեկել հանրությանը էներգախնայողության և էներգաարդյունավետության ծրագրերի վերաբերյալ»:

ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի ազգային փորձագետ Հայաստանում Արտեմ Խարազյանը տեղեկացրեց, որ 2019 թվականին Հայաստանում կայուն էներգիայի օրերը նշվել են արդեն 8 համայնքներում, ինչը շատ ողջունելի է, քանի որ էներգախնայողության մասին բնակիչների իրազեկության բարձրացման նման հանրային միջոցառումների կազմակերպումը Դաշնագրին անդամակցող համայնքերի հիմնական պարտավորություններից մեկն է. «ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» (CoM East) ծրագիրը մեկնարկել է 2011 թվականին և կոչված է տեղեկատվական, մեթոդաբանական և փորձագիտական աջակցություն տրամադրել Արևելյան գործընկերության 6 երկրներում Դաշնագրին անդամակցող բոլոր համայնքներին: Այդ աջակցության շրջանակներում Տաշիրի համայնքապետարանի մասնագետները՝ Ծրագրի փորձագետների հետ համատեղ, ձեռնամուխ են եղել hամայնքի էներգետիկ ռազմավարության, անհրաժեշտ ելակետային տվյալների hավաքագրմանը և գործողությունների ծրագրի մշակմանը: Ծրագրում թվարկված տեղեկատվական միջոցառումներից մեկը համայնքում Կայուն էներգիայի օրերի կազմակերպումն է: Այնպես որ կարելի է համարել, որ այսօրվա միջոցառումը կոչված է նպաստելու Տաշիրի էներգետիկ ռազմավարության իրագործմանը»:

Քաղաքապետերի դաշնագիրը ԵՄ առաջին և ամենահավակնոտ նախաձեռնությունն է, որն ուղղակիորեն թիրախավորում է տեղական իշխանություններին և դրանց քաղաքացիներին՝ համաշխարհային կլիմայական փոփոխության դեմ պայքարի ղեկավարումը ստանձնելու հարցում: Դաշնագրի ազգային աջակիցներից է Հայաստանի համայնքների միությունը:

Տաշիրուն միջոցառման ավարտից հետո հեծանվարշավի, նկարչական մրցույթի և բեմադրության բոլոր մասնակիցները հուշանվերներ ու հավաստագրեր ստացան համայնքապետարանի և Ծրագրի կողմից:


ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Երևանում անցկացվել է Հայաստանում Քաղաքապետերի դաշնագրի ակումբի չորրորդ հանդիպումը
Երևանում անցկացվել է Հայաստանում Քաղաքապետերի դաշնագրի ակումբի չորրորդ հանդիպումը

09:45

24 01 2025

Հունվարի 22-ին Երևանում ԵՄ կողմից ֆինանսավորվող «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» (CoM...

«Կանաչ և կայուն զարգացում» խորագրով ինտելեկտուալ խաղ՝ Վանաձորի, Սպիտակի, Ստեփանավանի, Տաշիրի և Ալավերդու դպրոցների աշակերտների համար
«Կանաչ և կայուն զարգացում» խորագրով ինտելեկտուալ խաղ՝ Վանաձորի, Սպիտակի, Ստեփանավանի, Տաշիրի և Ալավերդու դպրոցների աշակերտների համար

20:17

05 12 2024

Նոյեմբերի 30-ին Վանաձորում ԵՄ Կայուն էներգետիկ շաբաթվա շրջանակներում, անցկացվեց «Կանաչ և...

«Կանաչ և կայուն զարգացում» խորագրով ինտելեկտուալ խաղ՝ Գավառի, Սևանի և Մարտունի համայնքների երիտասարդների համար
«Կանաչ և կայուն զարգացում» խորագրով ինտելեկտուալ խաղ՝ Գավառի, Սևանի և Մարտունի համայնքների երիտասարդների համար

20:34

18 11 2024

Նոյեմբերի 16-ին Գավառում ԵՄ Կայուն էներգետիկ շաբաթվա շրջանակներում ԵՀ «Քաղաքապետերի...

Պարգևատրման արարողություններ Ապարան, Սպիտակ, Ստեփանավան և Տաշիր համայնքներում
Պարգևատրման արարողություններ Ապարան, Սպիտակ, Ստեփանավան և Տաշիր համայնքներում

18:17

16 08 2024

Օգոստոսի 15-ին Ապարան, Սպիտակ, Ստեփանավան և Տաշիր համայնքներում  «Քաղաքապետերի...

«Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Միության կողմից Մարտունիում պարգևատրվել են ԵՄ կայուն էներգիայի շաբաթ-2024-ի մրցույթների հաղթողները
«Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Միության կողմից Մարտունիում պարգևատրվել են ԵՄ կայուն էներգիայի շաբաթ-2024-ի մրցույթների հաղթողները

22:31

03 07 2024

Մարտունի համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի համայնքների...

Գավառում Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Միության կողմից պարգևատրվել են ԵՄ կայուն էներգիայի շաբաթ-2024-ի մրցույթների հաղթողները
Գավառում Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Միության կողմից պարգևատրվել են ԵՄ կայուն էներգիայի շաբաթ-2024-ի մրցույթների հաղթողները

22:03

03 07 2024

Գավառ համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի համայնքների...