Տալլինում կանցկացվի «Քաղաքների հզորացում. կանաչ էներգիայի անցման արագացում» թեմայով համաժողով
22.08.2023
Եվրոպական կանաչ մայրաքաղաք-2023-ում՝ Տալինում, Էստոնիա, «Էներջի Սիթիզ»-ի և «Քաղաքապետերի դաշնագիր՝ Եվրոպայի» հետ համատեղ սեպտեմբերի 4-5-ին կկայանա «Քաղաքների հզորացում. Կանաչ էներգիայի անցման արագացում» թեմայով համաժողով։
Համաժողովի հագեցած ծրագիրը կմեկնարկի սեպտեմբերի 4-ին՝ այցելություններով և ընդունելությամբ։ Այնուհետև ելույթ կունենա Էներգիայի գծով ԵՀ հանձնակատար Կադրինի Սիմսոնը։
Համաժողովի ընթացքում՝ սեպտեմբերի 5-ին նախատեսված են պանելային քննարկումներ էներգետիկ անցման, տեղական վերականգնվող էներգիայի տեղակայման և էներգետիկ ոլորտի մարտահրավերների վերաբերյալ։
Էներգաարդյունավետություն և բնակարանաշինության խնայողության մեթոդներ, քաղաքներում կանաչ անցում և նորարարություն․ համաժողովի ընթացքում կքննարկվեն նաև այս կարևոր թեմաները, որոնք համարվում են կարևորագույն գործիքներ ներկայիս ճգնաժամի դեմ պայքարում:
Համաժողովը հնարավորություն կտա քաղաքապետերին փոխանակվել իրենց լավագույն փորձով, գիտելիքներով և խանդավառությամբ ամբողջ Եվրոպայի տարածքում՝ առաջ մղելու իրենց կլիմայական հանձնառություններն ու հավակնություները հանուն կլիմայական չեզոք Եվրոպայի։
Համաժողովի ծրագիրը՝ այստեղ։
Նյութի աղբյուրը՝ https://energy-cities.eu/event/empowering-cities-accelerating-the-green-energy-transition/
20:34
18 11 2024
Նոյեմբերի 16-ին Գավառում ԵՄ Կայուն էներգետիկ շաբաթվա շրջանակներում ԵՀ «Քաղաքապետերի...
18:17
16 08 2024
Օգոստոսի 15-ին Ապարան, Սպիտակ, Ստեփանավան և Տաշիր համայնքներում «Քաղաքապետերի...
22:31
03 07 2024
Մարտունի համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի համայնքների...
22:03
03 07 2024
Գավառ համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի համայնքների...
21:19
02 07 2024
Սևան համայնքում հուլիսի 2-ին «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի...
10:18
27 06 2024
Հունիսի 27-ին ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա շրջանակներում Թալին համայնքում տեղի է ունեցել...
22
Nov
26
Oct
25
Oct