«Մարզպետների գործունեությունը գտնվում է իրավական վակուումում և նրանց գործունեությունը պետք է վերադարձնել սահմանադրական շրջանակներ». Էմին Երիցյան
01.08.2018
Օգոստոսի 1-ին «Հայելի» ակումբում Հայաստանի համայնքների միության (ՀՀՄ) նախագահ Էմին Երիցյանն անդրադարձավ Սահմանադրական փոփոխություններից ու թավշյա հեղափոխությունից հետո տեղական ինքնակառավարման ոլորտի արդիական հարցերին:
ՀՀՄ նախագահը մասնավորապես տեղեկացրեց՝ նոր սահմանադրությամբ մարզպետների լիազորությունները սահմանափակվել են: Այս առիթով պարոն Երիցյանը մանրամասնեց. «Ապրիլի 9-ից այլևս չի գործում ՀՀ առաջին նախագահի հրամանագիրը տարածքային կառավարման մասին: Մարզպետների գործունեությունը գտնվում է իրավական վակուումում և նրանց գործունեությունը պետք է վերադարձնել սահմանադրական շրջանակներ»:
Պարոն Երիցյանի հավաստմամբ՝ թե՛ նախկին, թե՛ ներկայիս օրենսդրությամբ, թե՛ սահմանադրական նորմերով որևէ մարզպետ լիազորություն չունի ֆինանսական վերահսկողություն իրականացնել համայնքներում: Պարոն Երիցյանը մանրամասնեց. «Մարզպետն իրավասու չէ համայնքներին տալ գրավոր կամ բանավոր հանձնարարականներ, քանի որ այդպիսի լրազորություն սահմանված չէ ինչպես ՀՀ սահմանադրությամբ, այնպես էլ որևէ օրենքով: Մարզպետները միայն պետք է զբաղվեն տարածքային պետական մարմինների գործունեության համակարգմամբ, մարզերի զարգացման ծրագրերով և այլն: Համայնքային խնդիրների հետ իրենք այլևս որևէ առնչվածություն չպետք է ունենան»:
Պարոն Երիցյանի կարծիքով՝ մտահոգիչ է այն, որ հին ավանդույթները դեռ շարունակվում են, թեև քաղաքական փոփոխություններից հետո մեծ էր ակնկալիքը, որ կունենանք նոր քաղաքական մշակույթ կենտրոնական իշխանություններ և տեղական իշխանություններ փոխհարաբերություններում, հատկապես տեղական իշխանությունների անկախություն ապահովելու տեսանկյունից: Մինչդեռ ըստ պարոն Երիցյանի՝ տեղական ինքնակառավարման ոլորտում դեռ չենք տեսնում նոր քաղաքական օրակարգ. «Հասկանալի է, որ ներկայիս կառավարության գերխնդիրն արտահերթ խորհրդարանական ընտրությունների կազմակերպումն է, բայց մեր ոլորտը չի կարող դադար տալ, պիտի օրակարգային հարցերի հետ կապված քաղաքական դիրքորոշումներ լինեն»:
Ըստ ՀՀՄ նախագահի՝ նոր կառավարությունը լրիվ այլ տեսլականով պիտի կառուցեր տարածքային կառավարումը, իսկ այսօր տպավարություն կա, որ այդ ենթակայության հարաբերությունները ոչ միայն շարունակվում են, այլև նոր տեսք են ստանում հատկապես սահմանադրական փոփոխություններից հետո՝ իրավական շրջանակներից դուրս:
Այնուհետև Էմին Երիցյանն անդրադարձավ համայնքների խոշորացումից հետո առաջացած խնդիրներին, նաև համայնքների՝ ձայնի լսելիության խնդիրներին. «Տպավորություն է առաջանում, որ էլի կա խուսափում սահմանադրական հստակ նորմերից, սկզբունքներից, որոնք թվում էր, թե ժողովրդավարության առումով պետք է օրակարգային դառնային: Օրինակ, երբ սահմանադրությունը սահմանում է, որ ԱԺ-ն խոշորացում կամ վարչատարածքային փոփոխություններից առաջ պիտի լսի համայնքների կարծիքը, սրա իրավական երաշխավորման և իմպլիմենտացիայի կարիքը կա, բայց այսօր մենք որևէ հստակ դիրքորոշում սրա մասին չի լսում»։
Պարոն Երիցյանը շեշտեց՝ վարչատարածքային փոփոխությունների ժամանակ համայնքների լսված լինելու իրավունքը պետք է երաշխավորվի:
Էմին Երիցյանը նաև հավաստիացրեց՝ այսպիսի բաց, հանրային քննարկումները վերոնշյալ խնդիրների առիթով կարևոր են հանրային իրազեկվածության, նաև լիոբբինգի տեսանկունից:
20:34
18 11 2024
Նոյեմբերի 16-ին Գավառում ԵՄ Կայուն էներգետիկ շաբաթվա շրջանակներում ԵՀ «Քաղաքապետերի...
18:17
16 08 2024
Օգոստոսի 15-ին Ապարան, Սպիտակ, Ստեփանավան և Տաշիր համայնքներում «Քաղաքապետերի...
22:31
03 07 2024
Մարտունի համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի համայնքների...
22:03
03 07 2024
Գավառ համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի համայնքների...
21:19
02 07 2024
Սևան համայնքում հուլիսի 2-ին «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի...
10:18
27 06 2024
Հունիսի 27-ին ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա շրջանակներում Թալին համայնքում տեղի է ունեցել...
22
Nov
26
Oct
25
Oct