Կոչ ՀՀ կառավարությանը. օրենքով սահմանված կարգով և ժամկետներում հիշատակված համայնքներում նշանակել ավագանու ընտրություններ
31.03.2021
Կոչ եմ անում ՀՀ կառավարությանը հանձնառու մնալ ժողովրդավարության սկզբունքներին, օրենքով սահմանված կարգով և ժամկետներում հիշատակված համայնքներում նշանակել ավագանու ընտրություններ։
Կոչ ՀՀ կառավարությանը
Համավարակով պայմանավորված արտակարգ դրության, ապա նաև ռազմական դրության հետևանքով Հայաստանում ստիպված էինք ընդունել ժողովրդավարական սկզբունքների սահմանափակման մի շարք մարտահրավերներ, այդ թվում՝ տեղական ժողովրդավարության ոլորտում։
Ցավալի է, որ այդ ընթացքում բավարար ճկունություն չդրսևորեցինք համապատասխան օրենսդրական փոփոխություններով ու քաղաքականությամբ ապահովելու տեղական ինքնակառավարման անընդհատությունն ու երաշխավորումը Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում։
Այդպիսով, ՀՀ մի շարք համայնքներում բացակայում են ընտրված ավագանիներ, ընտրված համայնքապետեր, իսկ դրանցից որոշներում միաժամանակ բացակայում են ընտրված ավագանին և համայնքի ղեկավարը։
2021թ. մարտի 24-ին ՀՀ Ազգային ժողովն ընդունեց «Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրությունը վերացնելու մասին» որոշում՝ հնարավորություն տալով վերադառնալ ու վերականգնել ժողովրդավարական նորմերը նաև համայնքների մակարդակում։
Այնուամենայնիվ, տպավորություն ունեմ, որ նշված համայնքներում ժողովրդավարական ինստիտուտների վերականգնման համար քայլեր չեն նախատեսվում՝ դրանք թողնելով ՀՀ ԿԸՀ-ի կողմից աշնանը նշանակված ընտրությունների օրերին։
Մինչդեռ, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի հոդված 72-ի 2-րդ կետով սահմանվում է. «Ռազմական կամ արտակարգ դրության ժամանակ ավագանու ընտրություն չի անցկացվում, իսկ ավագանու լիազորությունների ժամկետը երկարաձգվում է մինչև ռազմական կամ արտակարգ դրության ավարտից հետո նորընտիր ավագանու առաջին նիստը, որը հրավիրվում է ավագանու ընտրության արդյունքների պաշտոնական հրապարակումից հետո` 10-րդ օրը: Այս դեպքում ավագանու ընտրությունն անցկացվում է ռազմական կամ արտակարգ դրության ավարտից հետո ոչ շուտ, քան հիսուն և ոչ ուշ, քան վաթսունհինգ օրվա ընթացքում»:
Կոչ եմ անում ՀՀ կառավարությանը հանձնառու մնալ ժողովրդավարության սկզբունքներին, օրենքով սահմանված կարգով և ժամկետներում հիշատակված համայնքներում նշանակել ավագանու ընտրություններ։
Հայաստանի համայնքների միության նախագահ
Էմին Երիցյան
31-ը մարտի, 2021թ.
20:34
18 11 2024
Նոյեմբերի 16-ին Գավառում ԵՄ Կայուն էներգետիկ շաբաթվա շրջանակներում ԵՀ «Քաղաքապետերի...
18:17
16 08 2024
Օգոստոսի 15-ին Ապարան, Սպիտակ, Ստեփանավան և Տաշիր համայնքներում «Քաղաքապետերի...
22:31
03 07 2024
Մարտունի համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի համայնքների...
22:03
03 07 2024
Գավառ համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի համայնքների...
21:19
02 07 2024
Սևան համայնքում հուլիսի 2-ին «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի...
10:18
27 06 2024
Հունիսի 27-ին ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա շրջանակներում Թալին համայնքում տեղի է ունեցել...
22
Nov
26
Oct
25
Oct