ՀՀ 24 համայնքներում անցկացվեցին ՏԻՄ ընտրություններ. հայտնի են արդյունքները
18.02.2019
Փետրվարի 17-ին ՀՀ 24 համայնքներում մեկնարկեցին ՏԻՄ ընտրություններ: 14 համայնքում ընտրությունները հերթական էին, իսկ 10-ում՝ արտահերթ: Նշված համայնքներից 20-ում ընթացան համայնքի ղեկավարի և 4 համայնքում` ավագանու անդամի ընտրություններ:
Ըստ ԿԸՀ տվյալների՝ ընտրությանը մասնակցել է 63725 ընտրող, գրանցվել է 58.47 մասակցություն:
ԿԸՀ-ն հրապարակել է ընտրությունների վերջնական արդյունքները:
Արագածոտնի մարզի Օհանավան համայնքի ղեկավար ընտրվեց անկուսակցական Էդգար Հայրապետյանը՝ 600 ձայնով, երկրորդ տեղում է համայնքի ղեկավարը՝ Ալեքսան Ալեքսանյանը՝ 485 ձայնով: Արևաբույր համայնքում հաղթեց համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար՝ անկուսակցական Ջիվան Մանուկյանը, Ուրցաձորում՝ համայնքի նախկին ղեկավար, հրաժարական տված Ռաֆիկ Անդրեասյանը, երկրորդ տեղում է համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար ՔՊ-ական Գևորգ Ավետիսյանը, Արարատի մարզի Վարդաշեն համայնքում 133 ձայնով հաղթել է համայնքի ղեկավար Գևորգ Բարխոյանը, Հայկավան համայնքում մեկ թեկնածու էր առաջադրվել՝ համայնքի ղեկավար անկուսակցական Ռուբեն Ղազարյանը: Նա 323 ձայնով ընտրվեց համայնքի ղեկավար:
Արմավիրի մարզի Հովտամեջ համայնքում ևս համայնքի ղեկավար ընտրվեց գործող համայնքի ղեկավար Արմեն Սարգսյանը՝ 218 ձայնով: Նալբանդյանում ևս հաղթեց համայնքի ղեկավարը՝ անկուսակցական Գրիգոր Մկրտչյանը՝ 961 ձայնով:
Նոր Արմավիրում ևս հաղթեց համայնքի գործող ղեկավարը՝ անկուսակցական Արթուր Ավետիսյանը՝ 643 ձայնով, Վարդանաշենում հաղթեց մենատնտես, անկուսակցական Արթուր Մանուկյանը՝ 283 ձայնով: Ակունքում հաղթեց համայնքապետարանի տաբելավար, անկուսակցական Նիկոլա Խաչատրյանը՝ 561 ձայնով:
Վարդենիսում հաղթեց համայնքի ղեկավարի ժ/պ Արամ Մելքոնյանը՝ 1719 ձայնով, երկրորդ տեղում է համայնքապետի օգնական Արկադի Խաչատրյանը՝ 823 ձայնով:
Ձորագետ համայնքում հաղթեց համայնքի ղեկավարի պաշտոնակատար անկուսակցական Արմեն Գրիգորյանը՝ 75 ձայնով, Նոր Գեղի համայնքում հաղթեց համայնքի ղեկավարի ժ/պ, ՔՊ-ական Վարդան Պապյանը՝ 1212 ձայնով:
Քաղսի համայնքում հաղթեց «Արմա» թոնրատուն տնօրեն, անկուսակցական Ռաֆայել Գրիգորյանը՝ 470 ձայնով: Շիրակի մարզի Աշոցք համայնքում հաղթեց համայնքի ղեկավարի ժ/պ, ՔՊ-ական Կարեն Մանուկյանը՝ 1276 ձայնով, երկրորդ տեղում է համայնքի նախկին ղեկավար ՀՀԿ-ական Արթուր Ալոյանը՝ 804 ձայնով:
Հառիճ համայնքում համայնքի ղեկավար դարձավ համայնքի ղեկավար, անկուսակցական Ռոլանդ Նազարեթյանը՝ 361 ձայնով: Վայոց ձորի Մալիշկա համայնքում համայնքի ղեկավար դարձավ անկուսակցական Գարիկ Նազարյանը՝ 1363 ձայնով, նախկին համայնքի ղեկավար Մհեր Մովսիսյանը 2-րդ տեղում է՝ 625 ձայնով:
Տավուշի մարզի Ակնաղբյուր համայնքում հաղթեց համայնքի ղեկավար, անկուսակցական Կարեն Դոլմազյանը, իսկ Տավուշի մարզի Ծաղկավան (Իջևան) համայնքում հաղթեց Ծաղկավանի միջնակարգ դպրոցի ուսուցիչ, անկուսակցական Իսկանդար Մեհրաբյանը՝ 179 ձայնով:
20:34
18 11 2024
Նոյեմբերի 16-ին Գավառում ԵՄ Կայուն էներգետիկ շաբաթվա շրջանակներում ԵՀ «Քաղաքապետերի...
18:17
16 08 2024
Օգոստոսի 15-ին Ապարան, Սպիտակ, Ստեփանավան և Տաշիր համայնքներում «Քաղաքապետերի...
22:31
03 07 2024
Մարտունի համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի համայնքների...
22:03
03 07 2024
Գավառ համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի համայնքների...
21:19
02 07 2024
Սևան համայնքում հուլիսի 2-ին «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի...
10:18
27 06 2024
Հունիսի 27-ին ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա շրջանակներում Թալին համայնքում տեղի է ունեցել...
22
Nov
26
Oct
25
Oct