«Կանաչ աշխարհ» խորագրով նկարչական ցուցահանդես-մրցույթ` Սևանում
22.06.2023
ԵՄ Կայուն էներգիայի շաբաթն (EU Sustainable Energy Week) այս տարի անցկացվում է հունիսի 20-ից մինչև 22-ը՝ «Մաքուր էներգիային անցման արագացում՝ ծախսերի նվազեցման և հմտությունների զարգացման նպատակով» խորագրի ներքո:
Սևան համայնքում նախատեսված ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա հերթական միջոցառումը հունիսի 22-ին կայացավ Սևանի Հովհ. Այվազովսկու անվան արվեստի դպրոցում` «Կանաչ աշխարհ» խորագրով նկարչական ցուցահանդես-մրցույթի ձևաչափով:
Երեխաների հոգու աչքերով բնությունը կարծես վերածնվել էր, երկինքը դարձել է անամպ ու մաքուր, իսկ էներգիան` անսպառ ու անվտանգ։
Երկուտասնյակից ավել նկարչական աշխատանքներում երեխաների մտքի, երևակայության, երազանքների համադրումն էր, որը կենդանացել էր վրձնահարվածների ու գուներագների շնորհիվ:
Ցուցահանդեսին հաջորդեց օրվա խորագրին համահունչ նկարչական աշխատանքների ընտրության փուլը:
Լավագույն աշխատանքները կարժանան խրախուսանքի և կուղեկցեն թեմատիկ միջոցառումները:
09:45
24 01 2025
Հունվարի 22-ին Երևանում ԵՄ կողմից ֆինանսավորվող «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» (CoM...
20:17
05 12 2024
Նոյեմբերի 30-ին Վանաձորում ԵՄ Կայուն էներգետիկ շաբաթվա շրջանակներում, անցկացվեց «Կանաչ և...
20:34
18 11 2024
Նոյեմբերի 16-ին Գավառում ԵՄ Կայուն էներգետիկ շաբաթվա շրջանակներում ԵՀ «Քաղաքապետերի...
18:17
16 08 2024
Օգոստոսի 15-ին Ապարան, Սպիտակ, Ստեփանավան և Տաշիր համայնքներում «Քաղաքապետերի...
22:31
03 07 2024
Մարտունի համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի համայնքների...
22:03
03 07 2024
Գավառ համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի համայնքների...
22
Nov
26
Oct
25
Oct