«Տարածքային կառավարման մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ քննարկումներ՝ Հայաստանի համայնքների միությունում
16.07.2019
Հուլիսի 16-ից Հայաստանի համայնքների միության գրասենյակում մեկնարկեցին «Տարածքային կառավարման մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ քննարկումներ:
Դրանք անցկացվում են տարբեր շահառուների հետ. Երևանի ավագանու խմբակցությունների, քաղհասարակության, կուսակցությունների, մարզպետարանների ներկայացուցիչներ և այլն։
Մինչ այդ Միությունն անցած մեկ տարվա ընթացքում բազմաթիվ քննարկումներ է անցկացրել իր կանոնադրական մարմիններում։
Հանդիպումերի ընթացքում ներկայացվում են Միության կողմից մշակված առաջարկների փաթեթը, մոտեցումները, կազմակերպվում է շահագրգիռ քննարկում նախագծի և հարակից օրենքներում փոփոխությունների շուրջ։ Այս հանդիպումների նպատակն է լսել շահագրգիռ կողմերի կարծիքները օրենքի նախագծի և Միության առաջարկների վերաբերյալ և լրամշակել առաջարկությունների փաթեթը:
«Տարածքային կառավարման մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ առաջարկությունների փաթեթը, որը ներառում է փորձագիտական վերլուծություններ, եզրակացություններ և առաջարկներ, մշակվել է Եվրոպական միության ֆինանսավորմամբ գործարկվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում: «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրը մեկնարկել է 2016 թվականի դեկտեմբերին: Տևողությունը 34 ամիս է: Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից և իրականացվում «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի (ղեկավար կազմակերպություն), Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի, Հայաստանի համայնքների միություն (ՀՀՄ) ԻԱՄ-ի, «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ» ՀԿ-ի, «Փոքր և միջին ձեռնարկատիրության համագործակցության ասոցիացիա» ՀԿ-ի, ինչպես նաև «Ագորա Սենթրալ Յուրըփ» չեխական ՀԿ-ի համատեղ կոնսորցիումով: Ծրագրի հիմնական նպատակը ՔՀԿ-ների և ՔՀԿ-ների կոալիցիաների՝ 9 թիրախային ոլորտներում հանրային քաղաքականությունների մշակման գործընթացի վրա ազդեցության ուժեղացումն է, իսկ առանձին նպատակ են հանդիսանում ՔՀԿ-ների՝ կոալիցիաների կառուցման կարողությունների ուժեղացումը, նրանց մասնակցությունը հանրային քաղաքականությունների ձևավորման գործընթացներին, թիրախային ոլորտներում խնդիրների հատկորոշումը և համապատասխան քաղաքականությունների մշակումը, ինչպես նաև տեղական ինքնակառավարման ու կենտրոնական պետական մարմինների հետ քաղաքականությունների մշակման գործընթացում կառուցողական և ռազմավարական փոխգործակցությունը:
Ծրագրի թիրախային ոլորտներն են արդարադատությունը, մարդու իրավունքները, կրթությունը, սոցիալական ոլորտը /հաշմանդամություն ունեցող երեխաների սոցիալական ներառում/, բիզնեսը, հանրային ֆինանսների կառավարումը, գյուղատնտեսությունը, էներգետիկան և տնտեսությունը:
«Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում փորձագիտական խումբը հանդիպում-քննարկումներ է ունեցել համայնքների և ՔՀԿ-երի ներկայացուցիչների հետ, թիրախային լսարաններում քննարկվել են օրենսդրական մի շարք լրամշակումներ, առաջարկներ: Արդյունքում մշակվել է 17 առաջարկություններով փաթեթ ի լրումն մինչև այդ ներկայացրած 15 առաջարկներով փաթեթի, որոնց զգալի մասը տեղ են գտել արդեն իսկ 2019թ. մայիսին ՀՀ կառավարության կողմից հաստատված նախագծում։
2018թ. սեպտեմբերի 28-ին Միության իրավական-օրենսդրական հարցերի մշտական հանձնաժողովը շահառուների լայն ներգավմամբ հատուկ քննարկում էր կազմակերպել նախագծի շուրջ։
Շահառուների հետ փորձագիտական քննարկումների արդյունքում առաջարկների փաթեթը կլրամշակվի առաջիկա օրերին, և կներկայացվի ՀՀ Ազգային ժողովին ու ՀՀ կառավարությանը։
Հայաստանի համայնքների միությունը մշտապես հանդես է եկել տարածքային կառավարման ոլորտի իրավական կարգավորման և տարածքային կառավարման, ինչպես նաև տարածքային կառավարման մարմինների և տեղական ինքնակառավարման մարմինների փոխհարաբերությունների իրավակիրառ պրակտիկայի արմատական նորացման ջատագովությամբ, կազմակերպել է փորձաքննություններ, փորձագիտական, մասնագիտական ու քաղաքական քննարկումներ։
20:34
18 11 2024
Նոյեմբերի 16-ին Գավառում ԵՄ Կայուն էներգետիկ շաբաթվա շրջանակներում ԵՀ «Քաղաքապետերի...
18:17
16 08 2024
Օգոստոսի 15-ին Ապարան, Սպիտակ, Ստեփանավան և Տաշիր համայնքներում «Քաղաքապետերի...
22:31
03 07 2024
Մարտունի համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի համայնքների...
22:03
03 07 2024
Գավառ համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի համայնքների...
21:19
02 07 2024
Սևան համայնքում հուլիսի 2-ին «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի...
10:18
27 06 2024
Հունիսի 27-ին ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա շրջանակներում Թալին համայնքում տեղի է ունեցել...
22
Nov
26
Oct
25
Oct