Համայնքների ավագանիների խորհրդի երկօրյա աշխատաժողով` Ծաղկաձորում
16.03.2019
Ծաղկաձորում մարտի 15-16-ին անցկացվեց Համայնքների ավագանիների խորհրդի երկօրյա աշխատաժողով: Հայաստանի համայնքների միության նախաձեռնությամբ անցկացվող այս հանդիպմանը մասնակցեցին ՀՀ համայնքների ավագանու տասնյակ ներկայացուցիչներ:
Բուռն քննարկումներ ծավալվեցին ավագանու ինստիտուտի ու գործառույթները կարգավորող ՏԻՄ օրենսդրության, ավագանու անդամի լիազորությունների, պարտականությունների և իրավունքների վերաբերյալ:
Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը բացման խոսքում շեշտեց. «Մեզ համար կարևոր է, թե′ համայնքների, թե′ ավագանիների դրական փորձն ավելի ուժեղացնել: Այս ուղղությամբ միշտ փորձում ենք աշխատանքներ տանել»:
Եվրոպայի խորհրդի փորձագետ Վահագն Պետրոսյանը ներկայացրեց համայնքի ավագանու ինստիտուտի դերը, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի՝ ավագանու մասով սահմանված օրենսդրական կառուցակարգերը, համայնքի ղեկավարի հետ ունեցած օրենսդրական փոխզսպման մեխանիզմները, ավագանու ընտրական համակարգը: Նա հայտարարեց. «Ավագանին համարվում է սահմանադրական մարմին, սահմանադրությամբ ձեր դերակատարությունը բարձրացված է նրանով, որ կոչված եք լինել սահմանադրական կարգավորում ունեցող մարմին»:
Փորձագետը ներկայացրեց նաև ավագանու ընտրության, կազմավորման կարգը, ավագանու՝ Սահմանադրական դատարան դիմելու կարգը: Ավագանու վերահսկողական իրավունքը:
Ավագանու ներկայացուցիչներին հետաքրքրեցին հարցեր, ինչպիսին է ավագանու աշխատանքի փոխհատուցման, պաշտպանվածության հարցը, համայնքի ղեկավար-ավագանի հարաբերությունները: Ավագանու ներկայացուցիչների կարծիքները տարբեր էին՝ ոմանք կարծիք հայտնեցին, որ ավագանին պետք է անպայման իր աշխատանքի համար փոխհատուցում ստանա, մյուսների կարծիքով՝ դա անհրաժեշտ չէ: Առաջարկ հնչեց, որ կազմավորվի ավագանիների խորհուրդ, մեկ այլ ավագանու ներկայացուցիչ կարևորեց այն, որ ավագանիները ստանան իրավական խորհրդատվություն:
Էմին Երիցյանն առաջարկեց՝ համայնքային ծառայողների և աշխատակազմերի մասնակցությամբ հանդիպում կազմակերպել:
Ավագանու անդամները բարձրացրին նաև ավագանու աշխատանքի թափանցիկության հարցը: Մտահոգություն հնչեց, որ ավագանու նիստերի ուղիղ հեռարձակման հետ կապված հաճախ խնդիրներ կան, իսկ տեղական ԶԼՄ-ները հրաժարվում են լուսաբանել դրանք:
Առանձին քննարկում ծավալվեց ավագանու պաշտպանվածության հարցով: Հետաքրքրվեցին՝ կա՞ լծակ պաշտպանելու ավագանու անդամին ու նրա գործունեությունը: Ինչո՞ւ ավագանին անձեռնմխելի մարմին չէ և ո՞վ է պաշտպանելու իրեն:
Աշխատաժողովի երկրորդ օրը՝ մարտի 16-ին, Եվրոպայի խորհրդի փորձագետ Վահագն Պետրոսյանը ներկայացրեց նաև Տեղական ինքնակառավարման մասին օրենքի նախագիծը, փոփոխությունները:
Բանավեճ ծավալվեց համայնքի ղեկավարին անվստահություն հայտնելու դրույթի շուրջ: Էմին Երիցյանը կարծիք հայտնեց. «Ավագանու՝ որպես ինստիտուտի ձայնը պետք է լսելի լինի: Փորձագիտական աջակցություն պետք է մշակենք, կոնցեպտներ, առաջարկներ և առաջ մղենք նրանց շահերը: Ավագանին հենց ինքը տեղական ինքնակառավարման կրողն է: Համայնքի զարգացման հնգամյա պլանն էլ դուք եք պլանավորում, դա միայն համայնքի ղեկավարինը չէ»:
Աշխատաժողովի ավարտին ավագանու ներկայացուցիչները հանդես եկան առաջարկներով: Առաջարկ հնչեց ստեղծել էլեկտրոնային հարթակ, որպեսզի կարողանան մտքերի, փոխանակում կատարել: Առաջարկեցին կամ թեժ գիծ լինի, կամ ընթացիկ հարցերի դեպքում հնարավոր լինի զանգել և իրավական խորհրդատվություն ստանալ: Ավագանիներից մեկն այս առիթով կարծիք հայտնեց՝ պարփակված ենք ամեն մեկս մեր համայնքներոմ և հաճախ չենք հասկանում, թե ինչ է տեղի ուենում այլ համայնքներում: Նա առաջարկեց կազմակերպել փոխադարձ այցեր: Էմին Երիցյանը նշեց, որ նպատակահարմար է երկու ամիսը մեկ կազմակերպել հանդիպումներ, մյուս առաջակն էլ այն էր, որ ընտրված պաշտոնյաների վարքականոններ ընդունվեն՝ օրինակ՝ ավագանու էթիկայի վարքականոն: Որոշում կայացվեց, որ մեկ ամսվա ընթացքում ավագանիները ներկայացնեն իրենց կարծիքները ավագանիների աշխատանքային խմբի աշխատակարգի նախագծի վերաբերյալ:
20:34
18 11 2024
Նոյեմբերի 16-ին Գավառում ԵՄ Կայուն էներգետիկ շաբաթվա շրջանակներում ԵՀ «Քաղաքապետերի...
18:17
16 08 2024
Օգոստոսի 15-ին Ապարան, Սպիտակ, Ստեփանավան և Տաշիր համայնքներում «Քաղաքապետերի...
22:31
03 07 2024
Մարտունի համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի համայնքների...
22:03
03 07 2024
Գավառ համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի համայնքների...
21:19
02 07 2024
Սևան համայնքում հուլիսի 2-ին «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի...
10:18
27 06 2024
Հունիսի 27-ին ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա շրջանակներում Թալին համայնքում տեղի է ունեցել...
22
Nov
26
Oct
25
Oct