Երկխոսություն քաղաքապետերի և նախարարների միջև. գործողությունների կոորդինացում կլիմայի փոփոխությունների դեմ պայքարում
03.06.2020
Միավորված քաղաքների ու տեղական իշխանությունների համաշխարհային կազմակերպության (UCLG) Գործադիր բյուրոյի հանդիպումների օրակարգային հարցերից էին կլիմայի փոփոխությունները:
Բյուրոյի առցանց հանդիպումներին մասնակցեցին անդամ երկրների քաղաքապետեր և նախարարներ: Քննարկումների ընթացքում նրանք փորձեցին մշակել մեխանիզմներ տեղական և տարածքային իշխանությունների և կենտրոնական իշխանությունների գործողությունների հավասարակշռման և կոորդիանցման ապահովման հարցում ՝ կլիմայի փոփոխությունների դեմ պայքարում:
Մտքեր փոխանակվեցին նաև էկոլոգիական վերակենդանացման հարցի վերաբերյալ՝ COVID-19 համավարակի համատեքստում:
Կազանի քաղաքապետ, UCLG- Eurasia-ի նախագահ Իլսուր Մետշինը կարծիք հայտնեց, որ այս հարցում միավորող դերակատարություն կարող է ունենալ Փարիզի համաձայնագիրը և վստահեցրեց, որ պետք է այս փաստաթղթի շուրջ միավորվել և դրանից բխող գործողություններ մշակել կլիմայի փոփոխությունների դեմ պայքարում:
Քննարկումներ ծավալվեցին նաև այն հարցերի շուրջ, թե ինչ քայլեր կարող են ձեռնարկել տեղական իշխանությունները շրջակա միջավայրի պահպանության հարցում և թե ինչպես կարող են տեղական իշխանություններն ու կենտրոնական իշխանությունները կոորդինացնել իրենց գործողությունները:
20:34
18 11 2024
Նոյեմբերի 16-ին Գավառում ԵՄ Կայուն էներգետիկ շաբաթվա շրջանակներում ԵՀ «Քաղաքապետերի...
18:17
16 08 2024
Օգոստոսի 15-ին Ապարան, Սպիտակ, Ստեփանավան և Տաշիր համայնքներում «Քաղաքապետերի...
22:31
03 07 2024
Մարտունի համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի համայնքների...
22:03
03 07 2024
Գավառ համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի համայնքների...
21:19
02 07 2024
Սևան համայնքում հուլիսի 2-ին «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի...
10:18
27 06 2024
Հունիսի 27-ին ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա շրջանակներում Թալին համայնքում տեղի է ունեցել...
22
Nov
26
Oct
25
Oct