Դավիթ Խաժակյան. «Ավելի քան 40 հազար մարդ զրկված է իր տնից և ունեցվածքից, քանի որ նրանց տներն ու ունեցվածքը օկուպացված է ադրբեջական զինուժի կողմից»
27.10.2021
Ստրասբուրգում հոկտեմբերի 26-28-ն անցկացվում է Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի (ԵԽ Կոնգրես) 41-րդ նստաշրջանը:
«Միգրացիա. շարունակվող մարտահրավերներ քաղաքների և ռեգիոնների համար» թեմայով քննարկման ժամանակ ԵԽ Կոնգրեսում հայկական պատվիրակության անդամ Դավիթ Խաժակյանը բարձրացրել է 2020-ի սեպտեմբերին թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախից տեղահանված ընտանիքների խախտված իրավունքների խնդիրը:
Նա մասնավորապես հայտարարել է. «Քաղաքների և ռեգիոնների առաջ ծագել են մարտահրավերներ, որոնք առաջացել են ներքին տեղահանված անձանց թվի աճով: Այդ մարտահրավերները պայմանավորված են ոչ միայն տնտեսական գործոններով, աղետներով: Ադրբեջանը Թուրքիայի և ահաբեկիչ վարձկանների ներգրավվածությամբ սանձազերծեց լայնամասշտաբ ռազմական գործողություններ Արցախւ ժողովրդի հանդեպ՝ արհամարհելով ԵԽ առաջ ստանձնած պարտավորությունները և զարհուրելի հանցանքներ գործեց՝ առաջացնելով երկարատև հումանիտար հետևանքներ: Այդ ագրեսիայի հետևանքով ավելի քան 91 հազար քաղաքացի տարհանվեց ՀՀ, որոնց 80 տոկոսը կանայք և երեխաներ էին: Ավելի քան 40 հազար մարդ զրկված է իր տնից և ունեցվածքից, քանի որ նրանց տներն ու ունեցվածքը օկուպացված է ադրբեջական զինուժի կողմից: Ադրբեջանաթուրքական ագրեսիայի առաջին իսկ օրվանից Արցախի և Հայաստանի կառավարությունները մշակեցին աջակցության հրատապ ծրագրեր, որոնք միտված են լուծելու մարդկանց առաջնային սոցիալական խնդիրները, մեծ ջանք գործադրեցին նաև տեղական և տարածքային իշխանությունները՝ բազմաթիվ ծրագրերի միջոցով օժանդակելով Արցախից տեղահանված բնակչութանը: Սակայն դեռևս տեղահանված այս անձինք մեծապես զրկված են միջազգային մարդասիրական աջակցությունից և պաշտպանությունից: Սրանք խնդիրներ են, որոնք ակնկալում են երկարատև լուծումներ»:
20:34
18 11 2024
Նոյեմբերի 16-ին Գավառում ԵՄ Կայուն էներգետիկ շաբաթվա շրջանակներում ԵՀ «Քաղաքապետերի...
18:17
16 08 2024
Օգոստոսի 15-ին Ապարան, Սպիտակ, Ստեփանավան և Տաշիր համայնքներում «Քաղաքապետերի...
22:31
03 07 2024
Մարտունի համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի համայնքների...
22:03
03 07 2024
Գավառ համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի համայնքների...
21:19
02 07 2024
Սևան համայնքում հուլիսի 2-ին «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի...
10:18
27 06 2024
Հունիսի 27-ին ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա շրջանակներում Թալին համայնքում տեղի է ունեցել...
22
Nov
26
Oct
25
Oct