«ԵՄ կանաչ նախաձեռնության շրջանակներում տեղական իշխանություններն առանցքային գործընկերներ են». Դարյա Մուստաֆայեվա
19.05.2022
Եվրոպական հանձնաժողովի «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի կառավարիչ Դարյա Մուստաֆայեվան ընդգծում է ծրագրի հանձնառությունների կատարման հարցում տեղական իշխանությունների դերակատարությունը. «Դաշնագիրը նախևառաջ առաջընթաց է, դրա տեսլականը հիմնված է բարձրացնելու դիմադրողականությունը և ապահովելու անցումը, քանի որ սա մաս է կազմում ԵՄ շատ հավակնոտ կանաչ նախաձեռնության:
Սա ԵՄ-ի համար տեսլական է, քանի որ սկսած 2021-ի հուլիսից մենք աշխատում ենք դիմադրողականության, վերականգնման ամրանդման վրա, որը հիմնված է կառավարության գործողությունների և ներդրումների վրա: Այս շրջանակներում տեղական իշխանություններն առանցքային գործընկերներ են: Համայնքների Կայուն էներգետիկ զարգացման և կլիմայի պահպանության գործողությունների ծրագրերը ներդրում են կայուն էներգետիկայի և էներգաարդյունավության, դիմադրողականության ապահովման հարցում» :
Փաստելով, որ մեկնարկում է ծրագրի 3-րդ փուլը՝ Դարյա Մուստաֆայեվան ասաց. «Հուսանք, որ նախաձեռնությունը ստորագրողների թիվը նշանակալիորեն կաճի: Այդ ուղությամբ պատրաստ ենք աշխատել: Ուշադրություն ենք դարձնելու կոնկրետ գործողությունների իրականացման վրա՝ բանկային ծրագրեր, էներգաարդյունավետության ոլորտ, կլիմայի հարմարվողականություն, որն առանցքային ուղղություն է: Պետք է նոր նախագծեր կյանքի կոչենք՝ ապահովելով ֆինանսավորումների իրականացումը համայնքների կայուն էներգետիկ զարգացման պլանների շրջանակում»:
Շեշտելով համայնքների դերակատարությունը՝ նա ասաց. «Համայնքները փոփոխության դերակատարներ են: Տեսնում ենք չեմպիոնների դաշնագրի շրջանակներում, որոնք շոշափելի արդյունք են մատուցում իրենց քաղաքացիներին: Պատրաստակամ ենք աշխատել միասին մաքուր օդի, ավելի կանաչ էներգետիկայի, ենթակառուցվածքների բարեփոխման հարցում և ընդլայնել բնապահպանական ջանքերը, կլիմայական դիմադրողականությունը՝ ապահովելու կանաչ անցումը Հայաստանում»:
Շեշտելով դրոշակակիր նախաձեռնությունների կարևորությունը՝ Դարյա Մուստաֆայեվան նշեց. «Ինչպես գիտեք՝ տնտեսական, ներդրումային ծրագիրը հիմնված է գործընկերության դրոշակակիր նախաձեռությունների վրա: Սրանք շոշափելի արդյունքներով ծրագրեր են: Թերևս ծանոթ եք դրոշակակիր 5-ի՝ «Կանաչ Երևանի» հետ, որի պարտավորությունն է Երևանում ապահովել կանաչ անցումը, որը կամրապնդի ու կբարձրացնի մարդկանց կյանքի որակը՝ բարձրացնելով օդի որակը քաղաքում և նաև էներգետիկ իրավիճակն ու թափոնների կառավարումը»:
Խոսելով խելացի քաղաք կոնցեպտի մասին՝ Դարյա Մուստաֆայեվան ասաց. «Մենք փորձում ենք աշխատել, որպեսզի ապահովենք նաև խելացի քաղաք փաթեթը և բերել քաղաքին էներգաարդյունավետ լուծումներ ներդրումների միջոցով՝ թե՛ էներգաարդյունավետության, թե՛ թափոնների կառավարման ոլորտում: Կարևորը գործել միջազգային ֆինանսական հաստատությունների, նաև ԵՄ անդամ երկրների հաստատությունների, մասնավոր հատվածի և, անշուշտ, գործընկերների ու կառավարությունների՝ հատկապես համայնքերի հետ: Այստեղ է, որ դաշնագիրն անելիք ունի: Մենք ապահովում ենք գործընթացը, որպեսզի կառուցենք դիմադրողականություն տեղական մակարդակում: Սա մենք համարում ենք առաջնային օրինակ՝ օգնելու տեղական իշխանություններին իրագործելու էներգետիկ քաղաքականությունը»:
Խոսելով Քաղաքապետերի դաշնագրի արդյունքների մասին՝ ծրագրի կառավարիչն ասաց. «Միայն վերջին հինգ տարում Դաշնագիրը ստորագրողների թիվը գրեթե կրկնապատկվել է, հասել 500-ի, որը կազմում է բնակչության 60 տոկոսը: Կայուն էներգետիկ պլանների թիվը եռապատկվել է ծրագրի նախորդ փուլի ընթացքում: Իրականացվել է 33 ցուցադրական նախագիծ վերջին 7 տարվա ընթացքում, որից երեքը ՀՀ-ում: Այդ բոլորը համայնքների և նախագծի նվաճումներն են»:
20:34
18 11 2024
Նոյեմբերի 16-ին Գավառում ԵՄ Կայուն էներգետիկ շաբաթվա շրջանակներում ԵՀ «Քաղաքապետերի...
18:17
16 08 2024
Օգոստոսի 15-ին Ապարան, Սպիտակ, Ստեփանավան և Տաշիր համայնքներում «Քաղաքապետերի...
22:31
03 07 2024
Մարտունի համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի համայնքների...
22:03
03 07 2024
Գավառ համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի համայնքների...
21:19
02 07 2024
Սևան համայնքում հուլիսի 2-ին «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի...
10:18
27 06 2024
Հունիսի 27-ին ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա շրջանակներում Թալին համայնքում տեղի է ունեցել...
22
Nov
26
Oct
25
Oct