Մինսկում կանցկացվի «Քաղաքապետերի դաշնագրի առաջմղումը ԱԼԳ երկրներում» խորագրով հաղորդակցության թեմայով աշխատաժողով
14.02.2020
«Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի շրջանակներում փետրվարի 27-28-ին Մինսկում կանցկացվի «Քաղաքապետերի դաշնագրի առաջմղումը ԱԼԳ երկրներում» խորագրով հաղորդակցության թեմայով աշխատաժողովը:
Աշխատաժողովին կմասնակցեն Արևելյան գործընկերության (ԱԼԳ) 6 երկրների «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի գործընկեր, աջակից և համակարգող կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Մինսկում կայանալիք երկօրյա աշխատաժողովին օրակարգային հարցերին զուգահեռ նախատեսված են նաև ոլորտային քննարկումներ:
Դաշնագրին անդամակցող համայնքների գործունեության համատեքստը. «Նոր դաշնագիրը» և «Քաղաքապետերի դաշնագիր Արևելքը» խորագրով քննարկմանն անդրադարձ կկատարվի «Քաղաքապետերի դաշնագիր Արևելք» ծրագրի ձեռքբերումներին, EU4Energy նախաձեռնության վերջին զարգացումներին, Դաշնագիրը ստորագրող համայնքների դերակատարությանը:
Քննարկումների մյուս հատվածում անդրադարձ կկատարվի հաղորդակցության ոլորտի զարգացումներին, մասնավորապես, թե ազգային մակարդակով ինչպես ներկայացնել Դաշնագիրը և կազմակերպել հաղորդակցությանն առնչվող աշխատանքները: Պանելային քննարկումների ընթացքում հաղորդակցության ազգային պատասխանատուները կարճ ցուցադրությունների միջոցով կներկայացնեն հաղորդակցության ոլորտում արված աշխատանքն իրենց երկրներում:
Խմբային քննարկումների ժամանակ հաղորդակցության փորձագետները կստանան գործնական հմտություններ այն մասին, թե ինչպես պլանավորել և իրականացնել Դաշնագրի մասին իրազեկման արշավներ: Նաև կներկայացնեն սեփական փորձը և դիտարկումները:
Հայաստանի համայնքների միությունը Դաշնագրի ազգային աջակիցներից է և գործընկեր կազմակերպությունը:
«Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» (CoM East) ծրագիրը ֆինանսավորվում է ԵՄ կողմից և իրականացվում է Արևելյան գործընկերության 6 երկրներում: Դաշնագրին միացել են ՀՀ 24 համայնքներ: Ծրագրի հիմնական նպատակներն են. Դաշնագրին անդամակցող համայնքների կարողությունների զարգացումը, իրազեկության բարձրացումը, տեխնիկական աջակցությունը համայնքներին Գործողությունների ծրագրերի մշակման, իրականացման և մշտադիտարկման գործում, շահառուների հետ կապերի ուժեղացում և դոնորների ներգրավումը: Քաղաքապետերի դաշնագիրը ԵՄ առաջին և ամենահավակնոտ նախաձեռնությունն է, որն ուղղակիորեն թիրախավորում է տեղական իշխանություններին և դրանց քաղաքացիներին՝ համաշխարհային կլիմայական փոփոխության դեմ պայքարի ղեկավարումը ստանձնելու հարցում:
20:34
18 11 2024
Նոյեմբերի 16-ին Գավառում ԵՄ Կայուն էներգետիկ շաբաթվա շրջանակներում ԵՀ «Քաղաքապետերի...
18:17
16 08 2024
Օգոստոսի 15-ին Ապարան, Սպիտակ, Ստեփանավան և Տաշիր համայնքներում «Քաղաքապետերի...
22:31
03 07 2024
Մարտունի համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի համայնքների...
22:03
03 07 2024
Գավառ համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի համայնքների...
21:19
02 07 2024
Սևան համայնքում հուլիսի 2-ին «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի...
10:18
27 06 2024
Հունիսի 27-ին ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա շրջանակներում Թալին համայնքում տեղի է ունեցել...
22
Nov
26
Oct
25
Oct