Եվրոպայի խորհրդի Կոնգրեսը մեկնարկում է Եվրոպայի տեղական և տարածաշրջանային մակարդակներում մարդու իրավունքների խթնաման գործիք
28.03.2018
Ինչպե՞ս կարող են մարդու իրավունքները շոշափելի լինել տեղական մակարդակում. այս հարցը քննարկվեց Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի 34-րդ նստաշրջանի շրջանակներում՝ սույն թվականի մարտի 27-ին: Քննարկմանը մասնակցում էին Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մույժնիեկսը և եվրոպական ինստիտուտներում ՄԱԿ ՓԳՀ ներկայացուցիչ Ռոլանդ-Ֆրանսուա Ուեյլը:
«Մենք բոլորս կարծում ենք, որ կարևոր է տեղական և ռեգիոնալ իշխանությունների ներգրավումը մարդու իրավունքների խնդրում: Շատ հաջողված օրինակներ ցույց են տալիս, որ մարդու իրավունքների ներդրումը հանրային քաղաքականություններում պարտադիր կերպով չի պահանջում լրացուցիչ ռեսուրսներ կամ իրավական ու տեխնիկական բաղադրիչների ներառում»,-նշեց Մարդու իրավունքների բանախոս Հարալդ Բերգմանը:
Հաստատված բանաձևը առաջարկում է մարդու իրավունքների վերաբերյալ ձեռնարկի ստեղծում, որտեղ նշված կլինեն եվրոպական քաղաքներում արդեն իսկ իրականացված լավագույն փորձերը: Առաջինը կենտրոնանում է 3 հատկապես խոցելի կատեգորիաների վրա՝ փախստականներ, ապաստան փնտրողներ և միգրանտներ:
Այս ձեռնարկը առաջինն է այն բոլոր հրատարակություններից, որոնք կվերաբերեն այլ խմբերի կամ թեմաների և կներառեն նաև ինտերնետ հարթակը՝ եվրոպական քաղաքներին թույլ տալով փոխանակել իրենց փորձը մարդու իրավունքների ոլորտում:
Կոնգրեսը կոչ է անում ԵԽ անդամ երկրների տեղական և ռեգիոնալ իշխանություններին՝ հաստատել և օգտագործել ձեռնարկը իրենց քաղաքականություններում՝ ի շահ իրենց քաղաքացիների:
Աղբյուրը՝ https://www.coe.int/en/web/congress/-/council-of-europe-congress-launches-tool-for-promoting-human-rights-at-local-and-regional-level-in-europe
20:34
18 11 2024
Նոյեմբերի 16-ին Գավառում ԵՄ Կայուն էներգետիկ շաբաթվա շրջանակներում ԵՀ «Քաղաքապետերի...
18:17
16 08 2024
Օգոստոսի 15-ին Ապարան, Սպիտակ, Ստեփանավան և Տաշիր համայնքներում «Քաղաքապետերի...
22:31
03 07 2024
Մարտունի համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի համայնքների...
22:03
03 07 2024
Գավառ համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի համայնքների...
21:19
02 07 2024
Սևան համայնքում հուլիսի 2-ին «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի...
10:18
27 06 2024
Հունիսի 27-ին ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա շրջանակներում Թալին համայնքում տեղի է ունեցել...
22
Nov
26
Oct
25
Oct