ԵՄ Ռեգիոնների կոմիտեն իրականացնում է հետազոտություն ՏԻՄ-երի շրջանում թվային ճկունության վերաբերյալ
29.01.2023
Եվրոպական միության Ռեգիոնների կոմիտեն իրականացնում է թվային ճկունության վերաբերյալ հետազոտություն, որը կուսումնասիրի թվային ճկունության վիճակը տեղական և տարածաշրջանային իշխանությունների շրջանում։
Հետազոտության նպատակն է բացահայտել, թե ինչ լուծում են անհրաժեշտ և ինչ դրամաշնորհներ են օգտագործվում ազգային մակարդակում այդ ճկունությունն ուժեղացնելու համար։
Ուսումնասիրությունն ունի չորս հիմնական ուղղություն․
1․ Հասկանալ թվային ճկունության վիճակը և փորձը կիբերհարձակումների հետ ազգային մակարդակում,
2․ Նկարագրել եվրոպական տեղական և տարածաշրջանային իշխանությունների կողմից օգտագործվող ֆինանսավորման հնարավորությունները թվային ճկունության ոլորտում ներդրումների համար,
3․ Սահմանել պոտենցիալ քայլեր, որոնք պետք է ձեռնարկվեն ենթաազգային մակարդակում թվային ճկունությունը բարձրացնելու համար,
4․ Գնահատել թվային անկայունության արժեքը՝ հաշվի առնելով պետական կառավարման մարմինների անհրաժեշտությունը՝ երաշխավորելու հանրային ծառայությունների մատուցումը և քաղաքացիների ու ձեռնարկությունների տվյալների ամբողջականությունը։
Հետազոտությունն ավարտված կլինի 2023-ի ապրիլին։ Ուսումնասիրության շրջանակներում ցանկալի է, որպեսզի համայնքները ևս մասնակցեն հարցմանը և ներկայացնեն իրենց փորձը էլեկտրոնային ճկունության հարցում։ Խնդրում ենք պատասխան նամակով գրել ձեր համայնքի հետաքրքրվածության մասին հետևյալ էլ․ փոստով [email protected]։
20:34
18 11 2024
Նոյեմբերի 16-ին Գավառում ԵՄ Կայուն էներգետիկ շաբաթվա շրջանակներում ԵՀ «Քաղաքապետերի...
18:17
16 08 2024
Օգոստոսի 15-ին Ապարան, Սպիտակ, Ստեփանավան և Տաշիր համայնքներում «Քաղաքապետերի...
22:31
03 07 2024
Մարտունի համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի համայնքների...
22:03
03 07 2024
Գավառ համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի համայնքների...
21:19
02 07 2024
Սևան համայնքում հուլիսի 2-ին «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի...
10:18
27 06 2024
Հունիսի 27-ին ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա շրջանակներում Թալին համայնքում տեղի է ունեցել...
22
Nov
26
Oct
25
Oct