Տեղական իշխանությունների՝ խորհրդատվություն ստանալու իրավունքը կարևոր գործիք ժողովրդավարությունը տեղական մակարդակում զարգացնելու համար
08.11.2018
Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի 35-րդ լիագումար նստաշրջանի ընթացքում նոյեմբերի 8-ի լիագումար նիստի ընթացքում քննարկվեց «Տեղական իշխանությունների՝ կառավարման ավելի բարձր մակարդակների կողմից խորհրդատվություն ունենալու իրավունքների ուղենիշներ» թեմայով զեկույցը: Այն ներկայացրեց ԵԽ Կոնգրեսի նորընտիր նախագահ Անդրես Կնապեն:
Զեկույցում ամրագրված է. «Կոնգրեսը հատուկ ուշադրություն է դարձնում անդամ երկրներում խորհրդատվության արդյունավետ համակարգերի ներդրմանը և կարևորում է խորհրդատվական համապարփակ մոտեցումը՝ տեղական և ռեգիոնալ մակարդակներում ավելի որակյալ կառավարման հասնելու համար: 2014-ին ընդունված 368-րդ բանաձևը («Ռազմավարություն՝ տեղական իշխանությունների՝ կառավարման այլ մակարդակների կողմից խորհրդակցվելու մասին») կոչ է անում ազգային և տեղական իշխանություններին ու տեղական իշխանությունների ասոցիացիաներին միասին աշխատել՝ իրենց երկրներում համակարգված և կանոնավոր խորհրդակցություններ հաստատելու համար»:
Ռազմավարությունը տարբերակում է հիմնական գործողություններ՝ բարելավելու խորհրդատվությունը անդամ երկրներում: Կոնգրեսն այս պարագայում պետք է ուղենիշներ տրամադրի ազգային ասոցիացիաների համար:
Զեկույցում նշված է. «Տեղական իշխանությունների՝ խորհրդատվություն ստանալու իրավունքը պետք է ամրագրված լինի ազգային օրենսդրությամբ: Հավասարապես կարևոր է, որ յուրաքանչյուր անդամ պետություն ինստիտուցիոնալ պատշաճ շրջանակ ունենա տեղական իշխանությունների հետ խորհրդատվություն կազմակերպման համար: Տեղական իշխանություններն էլ պետք է ունենան ինստիտուտներ, որոնք ի վիճակի կլինեն ներկայացնելու և պաշտպանելու իրենց շահերը, ինչպես, օրինակ, տեղական իշխանությունների ազգային ասոցիացիաները, որոնք կարող են հատկացնել համապատասխան ռեսուրսներ և ժամանակ՝ խորհրդատվության գործընթացներում տեղական իշխանությունների արդյունավետ ներկայացվածությունը ապահովելու համար»:
Զեկույցում առանձին անդրադարձ կա նաև ազգային ասոցիացիաների դերակատարությանը: Մասնավորապես նշված է. «Ազգային օրենսդրությունը պետք է ընդունի ազգային ասոցիացիաների դերը՝ խորհրդատվություններում ներգրավված լինելու և իր անդամների շահերը ներկայացնելու գործում: Տեղական իշխանությունները պետք է խոսեն ազգային կառավարությունների հետ որքան հնարավոր է միացյալ ձայնով: Բացի ազգային իրավական շրջանակից, ասոցիացիաները խրախուսվում են նաև փոխըմբռնման հուշագիր նախագծել ազգային խորհրդարանների և համապատասխան նախարարությունների հետ` գործելու որպես ուղենիշ, որը սահմանում է խորհրդատվական գործընթացների և խորհրդատվության իրավունքին դիմելու գործառնական մեթոդների հետագա մանրամասները, ինչպես սահմանված է Խարտիայում»:
Ներկայացնելով զեկույցը՝ Անդրես Կնապեն վստահեցրեց. «Լավ կազմակերպված խորհրդատվությունը կարևոր գործիք է ժողովրդավարությունը տեղական և տարածքային մակարդակում զարգացնելու համար: Սակայն պետք է նաև ստեղծել քաղաքական և իրավական մթնոլորտ այդ խորհրդատվությունները կազմակերպելու համար: Պետք է նախ ունենալ լավ իրավական շրջանակ, որպեսզի խորհրդատվությունները սահմանվեն օրենքով»:
Անդրես Կնապես առանձնացրեց օրենսդրության բարելավումն ու ինստիտուտները ու նշեց. «Մոնիտորինգային առաքելությունների ժամանակ պետք է հորդել կառավարություններին, որպեսզի ներդնեն ավելի բարելավված իրավական և ինստիտուցիոնալ խորհրդատվական մեխանիզմներ»:
Այս հարցում պարոն Կնապեն կարևորեց նաև ազգային ասոցիացիաների կարողությունների և իրավունքների ընդլայնումը:
ԵԽ կոնգրեսի պատվիրակների մեծամասնությունն իր ելույթներում հայտարարեց՝ բարձրացված թեման կարևոր է և խորհրդատվություններն անհաժեշտ են բոլոր երկրներում: Ավելին, դրանք ունեն ոչ միայն քաղաքական, այլև գործնական կարևորություն տեղական և տարածքային իշխանությունների համար և բխում են Խարտիայի պահանջներից:
20:34
18 11 2024
Նոյեմբերի 16-ին Գավառում ԵՄ Կայուն էներգետիկ շաբաթվա շրջանակներում ԵՀ «Քաղաքապետերի...
18:17
16 08 2024
Օգոստոսի 15-ին Ապարան, Սպիտակ, Ստեփանավան և Տաշիր համայնքներում «Քաղաքապետերի...
22:31
03 07 2024
Մարտունի համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի համայնքների...
22:03
03 07 2024
Գավառ համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի համայնքների...
21:19
02 07 2024
Սևան համայնքում հուլիսի 2-ին «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի...
10:18
27 06 2024
Հունիսի 27-ին ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա շրջանակներում Թալին համայնքում տեղի է ունեցել...
22
Nov
26
Oct
25
Oct