Խորհրդակցական հաջողված մեխանիզմներ՝ համայնքներին. Կոնգրեսի զեկույց
22.11.2021
Նոյեմբերի 19-ին տեղի է ունեցել Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի (ԵԽ Կոնգրես) Կառավարման հանձնաժողովի նիստը հիբրիդային եղանակով:
Հանձնաժողովի անդամները քննարկել են «Ընտրություններից դուրս. խորհրդակցական մեթոդների կիրառում եվրոպական մունիցիպալիտետներում և շրջաններում» թեմայով զեկույցը:
Այն ներկայացրել է զեկուցող Կարլ Հեյնզ Լամբերտը: Նշենք՝ հնարավոր է փաստաթուղթը ներառվի նաև Կոնգրեսի գարնանային նստաշրջանի օրակարգում:
Զեկուցողն ընդգծեց, որ խորհրդակցական մեթոդները, որոնցում ներգրավված են պատահականորեն ընտրված քաղաքացիները՝ իշխանություններին առաջարկություններ անելու համար «քաղաքացիների վիճակախաղի» միջոցով, դա ներկայացուցչական ժողովրդավարություն է: Խորհրդակցական մեթոդների ավելի հաճախ կիրառումը պատասխան է ժողովրդավարական ինստիտուտների և քաղաքական գործընթացների նկատմամբ քաղաքացիների վստահության ճգնաժամին:
Զեկույցն ընդգծում է լավ փորձի պատկերավոր օրինակներ և ուղեցույցներ է տրամադրում քաղաքապետարաններին և ռեգիոններին ներառյալ փոքր համայնքներին: Այն բացատրում է հաջող խորհրդակցական գործընթացի հիմնական սկզբունքները:
09:45
24 01 2025
Հունվարի 22-ին Երևանում ԵՄ կողմից ֆինանսավորվող «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» (CoM...
20:17
05 12 2024
Նոյեմբերի 30-ին Վանաձորում ԵՄ Կայուն էներգետիկ շաբաթվա շրջանակներում, անցկացվեց «Կանաչ և...
20:34
18 11 2024
Նոյեմբերի 16-ին Գավառում ԵՄ Կայուն էներգետիկ շաբաթվա շրջանակներում ԵՀ «Քաղաքապետերի...
18:17
16 08 2024
Օգոստոսի 15-ին Ապարան, Սպիտակ, Ստեփանավան և Տաշիր համայնքներում «Քաղաքապետերի...
22:31
03 07 2024
Մարտունի համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի համայնքների...
22:03
03 07 2024
Գավառ համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի համայնքների...
22
Nov
26
Oct
25
Oct