«Ես խորապես մտահոգված եմ Լեռնային Ղարաբաղի շուրջ վերջին զարգացումներով, որոնք կարող են լուրջ հումանիտար հետեւանքներ ունենալ տարածաշրջանի համար»․ ԵԽ Կոնգրեսի նախագահ
19.09.2023
Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի (ԵԽ Կոնգրես) նախագահ Լինդերտ Վերբիկը սեպտեմբերի 19-ին հանդես է եկել հետևյալ հայտարարությամբ՝ կապված Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից իրականացված ագրեսիայի հետ։
Նա մասնավորապես իր ուղերձում նշել է․ «Ես խորապես մտահոգված եմ Լեռնային Ղարաբաղի շուրջ վերջին զարգացումներով, որոնք կարող են լուրջ հումանիտար հետեւանքներ ունենալ տարածաշրջանի համար։ Դրանք, ի թիվս այլնի, կարող են հանգեցնել փախստականների հոսքի դեպի հայկական տեղական համայնքներ, հատկապես՝ Ադրբեջանի հետ սահմանին գտնվող համայնքներ: Այդ մտահոգությունները վերջերս բարձրացվել են Հայաստանի տեղական իշխանությունների կողմից Ֆրանսիայի տեղական և տարածաշրջանային ներկայացուցիչների պատվիրակության հետ հանդիպումներում՝ Լաչինի միջանցքի շրջափակման լույսի ներքո:
Այս առաքելության եզրակացությունները 2023 թվականի սեպտեմբերի 22-ին կներկայացվեն Կոնգրեսի բյուրոյին։ Կոչ եմ անում բոլոր կողմերին զսպվածություն ցուցաբերել՝ նախքան իրավիճակի հետագա վատթարացումը»։
20:34
18 11 2024
Նոյեմբերի 16-ին Գավառում ԵՄ Կայուն էներգետիկ շաբաթվա շրջանակներում ԵՀ «Քաղաքապետերի...
18:17
16 08 2024
Օգոստոսի 15-ին Ապարան, Սպիտակ, Ստեփանավան և Տաշիր համայնքներում «Քաղաքապետերի...
22:31
03 07 2024
Մարտունի համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի համայնքների...
22:03
03 07 2024
Գավառ համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի համայնքների...
21:19
02 07 2024
Սևան համայնքում հուլիսի 2-ին «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի...
10:18
27 06 2024
Հունիսի 27-ին ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա շրջանակներում Թալին համայնքում տեղի է ունեցել...
22
Nov
26
Oct
25
Oct