Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը մասնակցել է ԵԽ Կոնգրեսի Բյուրոյի նիստին
24.09.2022
Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի (ԵԽ Կոնգրես) նախագահի հրավերով սեպտեմբերի 23-ին Նիդերլանդների Ֆլևոլանդ մարզի Լելիստադ քաղաքում տեղի է ունեցել ԵԽ Կոնգրեսի Բյուրոյի նիստը։
Կոնգրեսի Բյուրոյի նիստին մասնակցել է Հայաստանի համայնքների միության նախագահ, ԵԽ կոնգրեսում հայկական պատվիրակության ղեկավար Էմին Երիցյանը։
Բյուրոն շարունակել է քննարկումները Ուկրաինայում պատերազմի հետ կապված։ Կոնգրեսի անդամներին կոչ է արվել օգտագործել cities4cities հարթակը, որը ստեղծվել է, որպեսզի համայնքներն այս հարթակի միջոցով կարողանան միմյանց աջակցություն ցուցաբերել։
Բյուրոն քննարկել է նաև տեղական ժողովրդավարության հետ կապված իրավիճակը Թուրքիայում, որտեղ ընդդիմադիր քաղաքական գործիչները, այդ թվում Կոնգրեսի նախկին անդամներ, գտնվում են երկարաժամկետ ազատազրկման մեջ։
Բյուրոն նաև քննարկել է առաջիկայում Բոսնիայում և Հերցեգովինայում համապատասխանաբար հոկտեմբերի 2-ին և նոյեմբերի 20-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների հետ կապված հարցեր, որոնց դիտորդական առաքելություն կիրականացնի Կոնգրեսի պատվիրակությունը։
20:34
18 11 2024
Նոյեմբերի 16-ին Գավառում ԵՄ Կայուն էներգետիկ շաբաթվա շրջանակներում ԵՀ «Քաղաքապետերի...
18:17
16 08 2024
Օգոստոսի 15-ին Ապարան, Սպիտակ, Ստեփանավան և Տաշիր համայնքներում «Քաղաքապետերի...
22:31
03 07 2024
Մարտունի համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի համայնքների...
22:03
03 07 2024
Գավառ համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի համայնքների...
21:19
02 07 2024
Սևան համայնքում հուլիսի 2-ին «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի...
10:18
27 06 2024
Հունիսի 27-ին ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա շրջանակներում Թալին համայնքում տեղի է ունեցել...
22
Nov
26
Oct
25
Oct