Վիշեգրադում տեղի է ունեցել Եվրոպայի Խորհրդի Կոնգրեսի Բյուրոյի նիստը
06.10.2021
Հոկտեմբերի 4-5-ին տեղի է ունեցել Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի (ԵԽ Կոնգրես) Բյուրոյի նիստը Վիշեգրադում՝ Հունգարիայում:
Բյուրոյի նիստի ընթացքում քննարկվել է մի շարք անդամ երկրներում տեղական և տարածքային մակարդակում ժողովրդավարության վիճակը:
Բյուրոն մտահոգություն է հայտնել Թուրքիայում իրավիճակի հետ կապված, որտեղ ընդդիմադիր քաղաքական գործիչները՝ ԵԽ Կոնգրեսի նախկին անդամներ Նուրհայաթ Ալթունը և Լեյլա Գյովենը երկարաժամկետ կալանքի տակ են:
Բյուրոն իր մտահոգությունն է հայտնել նաև Բելառուսում իրավիճակի հետ կապված:
ԵԽ Կոնգրեսի Բյուրոն նաև վերահաստատել է, որ դիտորդական առաքելություն կիրականացնի Դանիայում և Հայասանում առաջիկայում սպասվող ՏԻմ ընտրություններին:
Բյուրոյի անդամները նաև մասնակցել են թեմատիկ քննարկումների Կոնգրեսի գործունեության, ռեսուրսների և աշխատանքային մեթոդների մասին:
20:34
18 11 2024
Նոյեմբերի 16-ին Գավառում ԵՄ Կայուն էներգետիկ շաբաթվա շրջանակներում ԵՀ «Քաղաքապետերի...
18:17
16 08 2024
Օգոստոսի 15-ին Ապարան, Սպիտակ, Ստեփանավան և Տաշիր համայնքներում «Քաղաքապետերի...
22:31
03 07 2024
Մարտունի համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի համայնքների...
22:03
03 07 2024
Գավառ համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի համայնքների...
21:19
02 07 2024
Սևան համայնքում հուլիսի 2-ին «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի...
10:18
27 06 2024
Հունիսի 27-ին ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա շրջանակներում Թալին համայնքում տեղի է ունեցել...
22
Nov
26
Oct
25
Oct