Ստրասբուրգում մեկնարկեց Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի 35-րդ լիագումար նստաշրջանը
06.11.2018
Ֆրանսիայում՝ Ստրասբուրգում, նոյեմբերի 6-8-ն անցկացվում է Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի 35-րդ լիագումար նստաշրջանը:
Աշխատանքային այցով Ստրասբուրգում է ԵԽ Կոնգրեսում Հայաստանի պատվիրակությունը՝ Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանի գլխավորությամբ:
Կոնգրեսի 35-րդ նստաշրջանն անցկացվում է Տեղական և տարածքային ընտրված ներկայացուցիչների բարեխղճություն և էթիկական վարքագիծը խորագրով:
Նստաշրջանի առաջին օրը տեղի ունեցավ Կոնգրես նախագահի ընտրություն: Նախագահի պաշտոնում ընտրվեց Անդերս Կնապեն:
Նստաշրջանի ընթացքում կքննարկվի Եվրոպայի համայնքներում ռեգիոններում տեղական մակարդակում քվեարկելու իրավունքը՝ որպես միգրանտների և տեղահանված անձանց երկարաժամկետ հաջող ինտեգրացիայի կարևոր տարր թեմայով զեկույց: Այն վերաբերում է ԵԽ անդամ երկրներում միգրանտների և տեղահանված անձանց քվեարկելու իրավունքին:
Նոյեմբերի 7-ին Կոնգրեսում քննարկման կդրվի Տեղական և ռեգիոնալ կառավարման մեջ ներգրավված բոլոր անձանց համար եվրոպական վարգածի կանոնակարգի վերանայում խորագրով զեկույց: Հաշվի առնելով՝ կոռուպցիան իր բոլոր ձևերով սպառնալիք է ժողովրդավարության, տնտեսական զարգացման և սոցիալական համախմբվածության համար՝ Կոնգրեսը սահմանում է էթիկական վարքագծի հիմնական սկզբունքներ և չափանիշներ բոլոր այն անձանց համար, որոնք ներգրավված են տեղական և ռեգիոնալ կառավարման մեջ: Թափանցիկությանն ու բաց կառավարմանը վերաբերող հարցերը ևս կլինեն օրակարգային: Նախատեսվում է նաև Կոնգրեսի Խարտիայի վերանայում:
Նոյեմբերի 7-ին նախատեսվում է Կոնգրեսում Հայաստանի պատվիրակության և Երևանի քաղաքապետարանի կողմից ընդունելություն, նոյեմբերի 8-ին տեղի կունենա Կոնգրեսի պատվավոր անդամներին Կոնգրեսի մեդալով պարգևատրման արարողություն:
ԵԽ Կոնգրեսը կքննարկի նաև Նիդերլանդներում տեղական ընտրությունների, Սլովենիայում, Լիտվայում, Վրաստանում տեղական ժողովրդավարության վերաբերյալ զեկույցներ: Կքննարկվի նաև Մոլդովայի Հանրապետությունում տեղի ունեցած արտահերթ տեղական ընտրությունների վերաբերյալ զեկույց: Կքննարկվեն նաև համայնքներում ճնշումներին առնչվող հարցեր:
20:34
18 11 2024
Նոյեմբերի 16-ին Գավառում ԵՄ Կայուն էներգետիկ շաբաթվա շրջանակներում ԵՀ «Քաղաքապետերի...
18:17
16 08 2024
Օգոստոսի 15-ին Ապարան, Սպիտակ, Ստեփանավան և Տաշիր համայնքներում «Քաղաքապետերի...
22:31
03 07 2024
Մարտունի համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի համայնքների...
22:03
03 07 2024
Գավառ համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի համայնքների...
21:19
02 07 2024
Սևան համայնքում հուլիսի 2-ին «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի...
10:18
27 06 2024
Հունիսի 27-ին ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա շրջանակներում Թալին համայնքում տեղի է ունեցել...
22
Nov
26
Oct
25
Oct