ԵԽ Կոնգրեսն ամրագրել է՝ ֆինանսական ռեսուրսները, իրավասությունների բաժանումը, խորհրդակցական մեխանիզմները և Խարտիայի կիրառելիությունը դեռևս շարունակում են մնալ «ցավոտ» կետեր
11.02.2021
Փետրվարի 11-ին հեռավար եղանակով անցկացվել է Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի (ԵԽ Կոնգրես) Մշտադիտարկման (Մոնիտորինգային) հանձնաժողովի նիստը:
Նիստին մասնակցել են 100-ից ավելի ներկայացուցիչներ տարբեր անդամ երկրներից, երիտասարդ պատվիրակներ:
Նիստին մասնակցել է նաև ԵԽ Կոնգրեսի փոխնախագահ, Կոնգրեսում հայկական պատվիրակության ղեկավար, Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը:
Հանձնաժողովի նիստի ընթացքում ԵԽ Կոնգրեսի գլխավոր քարտուղար Անդրեաս Կիֆերը տեղեկացրել է՝ այս ընթացքում՝ համաճարակային պայմաններում, Կոնգրեսն անդամ երկրներում անցկացրել է տարբեր սեմինարներ, վեբինարներ:
Գլխավոր քարտուղարն անկեղծացել է՝ կարոտում և անհամբեր սպասում են, թե երբ են նորից վերադառնալու Կոնգրեսի աշխատանքներին նախկին ձևաչափով:
Անդրեաս Կիֆերը նշել է՝ հուսով է գոնե տարվա երկրորդ կեսին կկարողանան աշխատանքները կազմակերպել ֆիզիկական ներկայության ձևաչափով՝ Ստրասբուրգում: Կոնգրեսի քարտուղարը հույս է հայտնել, որ Կոնգրեսի ընտանիքը շուտով կվերամիավորվի:
Մշտադիտարկման՝ Մոնիտորինգի հանձնաժողովն ընդունել է «Կոնգրեսի՝ Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի և ընտրությունների դիտորդական առաքելությունների գնահատումների հիման վրա արձանագրված խնդիրները (2017-2020 թ.թ.)» խորագրով զեկույցը:
Համազեկուցողները մտահոգություն են հայտնում, որ ֆինանսական ռեսուրսները, իրավասությունների բաժանումը, խորհրդակցական մեխանիզմները և Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի կիրառելիությունը դեռևս այն «ցավոտ» կետերն են, որոնց պետք է ուշադիր հետևել հետագա մոնիտորինգի գործողություններում:
Հանձնաժողովը մտահոգված է՝ նկատվում են Խարտիայի 7-րդ հոդվածի պարբերական խախտումներ՝ մասնավորապես տեղական ընտրված ներկայացուցիչների պաշտոնավարման պայմանների ապահովման առումով: Հանձնաժոովի ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ անդամ երկրներում աճում են դժվարությունները կապված տեղական իշխանությունների գործունեության համար ապահով քաղաքական և իրավական միջավայր ստեղծելու հետ:
Համազեկուցողների դիտարկմամբ՝ պետական ինստիտուտների նկատմամբ հասարակական անվստահությունը հանգեցրել է տեղական մակարդակում որոշումների կայացման հարցում քաղաքացիների մասնակցության աստիճանի նվազմանը:
Նշված խնդիրներով հանդերձ՝ համազեկուցողները դրական միտում են նկատել մոնիտորինգային նախորդ զեկույցի համեմատ, մասնավորապես տեղական իշխանությունների շահերը պաշտպանող տեղական ասոցիացիաների դերի ուժեղացման առումով:
Կոնգրեսը առաջիկայում լրացուցիչ գործիքներ կտրամադրի անդամ պետություններին նշված խնդիրների հաղթահարման համար: Հանձնաժողովի անդամները համակարծիք են՝ տեղական ժողովրդավարությունը պետք է գործի անգամ COVID-19 համավարակի պայմաններում:
Նշենք, որ փետրվարի 12-ին տեղի կունենա ԵԽ Կոնգրեսի Բյուրոյի նիստը, որի ընթացքում կհաստատվի ազգային պատվիրակությունների կազմը:
Մարտի 23-24-ին կանցկացվի Կոնգրեսի նստաշրջանը՝ հիբրիդային ձևաչափով: Նախատեսվում են ԵԽ Կոնգրեսի նախագահի ընտրություններ:
09:45
24 01 2025
Հունվարի 22-ին Երևանում ԵՄ կողմից ֆինանսավորվող «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» (CoM...
20:17
05 12 2024
Նոյեմբերի 30-ին Վանաձորում ԵՄ Կայուն էներգետիկ շաբաթվա շրջանակներում, անցկացվեց «Կանաչ և...
20:34
18 11 2024
Նոյեմբերի 16-ին Գավառում ԵՄ Կայուն էներգետիկ շաբաթվա շրջանակներում ԵՀ «Քաղաքապետերի...
18:17
16 08 2024
Օգոստոսի 15-ին Ապարան, Սպիտակ, Ստեփանավան և Տաշիր համայնքներում «Քաղաքապետերի...
22:31
03 07 2024
Մարտունի համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի համայնքների...
22:03
03 07 2024
Գավառ համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի համայնքների...
22
Nov
26
Oct
25
Oct