Կոնգրեսի պատվիրակությունը դիտարկում է տեղական ընտրությունները Ֆինլանդիայում
07.04.2017
Կոնգրեսի պատվիրակությունը 2017թ. ապրիլի 5-10-ին նախաձեռնում է այց Ֆինլանդիա՝ ապրիլի 9-ին կայաալիք տեղական ընտրությունների դիտորդության նպատակով:
Պատվիրակությունը, որը գլխավորում է Կոնգրեսի զեկուցող տիկին Լելիա Հունցիկերը, բաղկացած է ԵԽ անդամ երկրների 23 անդամներից: Ընտրության օրվանից առաջ՝ ապրիլի 6-ին և 7-ին, Հելսինկիում տեղի կունենան նախապատրաստական հանդիպումներ՝ կենտրոնանալով ընթացիկ տարածքային բարեփոխման և կիրակի կայանալիք տեղական ընտրությունների հետևանքների վրա: Այս նպատակով պատվիրակությունը տեսակետներ կփոխանակի Արդարադատության նախարարության ընտրական ադմինիստրացիայի ղեկավար պարոն Արտո Յաասկելայնենի, Տեղական կառավարման և հանրային բարեփոխումների նախարար տիկին Անու Վեհվիլաինենի, ինչպես նաև Հելսինկիի քաղաքապետ Յուսսի Պայունենի հետ: Ընտրության օրը՝ ապրիլի 9-ին, Կոնգրեսի պատվիրակությունը 10 թիմ կուղարկի՝ երկրի տարբեր շրջաններում ընտրությունների դիտորդության նպատակով: Առաքելության նախնական եզրակացությունները ներկայացնելու համար ապրիլի 10-ին ժամը 11:00-ին տեղի կունենա մամլո ասուլիս:
Աղբյուրը՝ http://www.coe.int/t/congress/default_EN.asp?
09:45
24 01 2025
Հունվարի 22-ին Երևանում ԵՄ կողմից ֆինանսավորվող «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» (CoM...
20:17
05 12 2024
Նոյեմբերի 30-ին Վանաձորում ԵՄ Կայուն էներգետիկ շաբաթվա շրջանակներում, անցկացվեց «Կանաչ և...
20:34
18 11 2024
Նոյեմբերի 16-ին Գավառում ԵՄ Կայուն էներգետիկ շաբաթվա շրջանակներում ԵՀ «Քաղաքապետերի...
18:17
16 08 2024
Օգոստոսի 15-ին Ապարան, Սպիտակ, Ստեփանավան և Տաշիր համայնքներում «Քաղաքապետերի...
22:31
03 07 2024
Մարտունի համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի համայնքների...
22:03
03 07 2024
Գավառ համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի համայնքների...
22
Nov
26
Oct
25
Oct