Կոնգրեսի Ընթացիկ հարցերի հանձնաժողովի նիստը Վենետիկում
09.03.2017
Կոնգրեսի Ընթացիկ հարցերի հանձնաժողովի հերթական նիստը տեղի կունենա այսօր՝ մարտի 9-ին, Վենետիկում՝ Ընթացիկ հարցերի հանձնաժողովի նախագահ Գաբրիել Նեֆֆի (Գերմանիա) նախագահությամբ:
Քաղաքի սոցիալական համակեցության զբաղվածության, տարածական զարգացման և ենթակառուցվածքների հարցերով պատասխանատու փոխքաղաքապետ պարոն Սիմոն Վենտուրինին ելույթով հանդես կգա նիստի բացումից առաջ: Մասնակիցները կքննարկեն տեղական և ռեգիոնալ իշխանությունների դերը փախստականների ընդունման և միգրանտների ինտեգրացիայի, ինչպես նաև գնչուների հարցերում և կընդունեն բանաձև՝ «Եվրոպական քաղաքական կուսակցությունները ոչ ռասիստական հասարակության համար» վերանայված խարտիայի մասով: Կընդունվի նաև հակագնչուականաության դեմ Եվրոպայի խորհրդի անդամ երկրների տեղական ու ռեգիոնալ ներկայացուցիչների հռչակագիրը: Նրանք կքննարկեն նաև զեկույց՝ «Միշտ երիտասա՞րդ. երիտասարդական քաղաքականությունների և երիտասարդական աշխատանքի դերը տեղական և ռեգիոնալ մակարդակներում՝ երիտասարդների ինքնուրույնության և աշխատանքային կյանքին անցմանը աջակցելու հարցում» թեմայով, որը երիտասարդ պատվիրակներին հնարավորություն կտա ավելի մեծ ներդրում ունենալ Կոնգրեսի աշխատանքներում:
Աղբյուրը՝ http://www.coe.int/t/congress/files/events/2017/20170309-cur/default_EN.asp?
20:17
05 12 2024
Նոյեմբերի 30-ին Վանաձորում ԵՄ Կայուն էներգետիկ շաբաթվա շրջանակներում, անցկացվեց «Կանաչ և...
20:34
18 11 2024
Նոյեմբերի 16-ին Գավառում ԵՄ Կայուն էներգետիկ շաբաթվա շրջանակներում ԵՀ «Քաղաքապետերի...
18:17
16 08 2024
Օգոստոսի 15-ին Ապարան, Սպիտակ, Ստեփանավան և Տաշիր համայնքներում «Քաղաքապետերի...
22:31
03 07 2024
Մարտունի համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի համայնքների...
22:03
03 07 2024
Գավառ համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի համայնքների...
21:19
02 07 2024
Սևան համայնքում հուլիսի 2-ին «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի...
22
Nov
26
Oct
25
Oct