Անցկացվել է Եվրոպայի խորհրդի կոնգրեսի Կառավարման հանձնաժողովի նիստը
11.02.2021
Փետրվարի 10-ին անցկացվել է Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի (ԵԽ Կոնգրես) Կառավարման հանձնաժողովի նիստը:
Կառավարման հանձնաժողովը քննարկել է «Տնային օգտագործման ընդհանուր հարթակներ. մարտահրավերներ և հնարավորություններ քաղաքապետարանների համար» թեմայով զեկույցը:
Համավարակի պայմաններում, երբ աշխատանքը կազմակերպվում էր մեծամասամբ տնից, անհրաժեշտություն առաջացավ այսպես կոչված home sharing հարթակների: Կոնգրեսը ներկայացվող զեկույցով կոչ է անում տեղական իշխանություններին մշակել երկարաժամկետ քաղաքականություն և համարժեք ու ճկուն կարգավորման շրջանակ, որը կենտրոնացած կլինի կայուն զարգացման վրա:
Զեկույցի հանձնարարականներով ազգային իշխանություններին կոչ է արվում ապահովել իրավական որոշակիություն տեղական իշխանությունների, ինչպես նաև ստեղծել ապահով էլեկտրոնային տարածք պաշտպանելու մարդու իրավունքները և խթանել հավասար պայմաններ ՝ նորարարության և կայուն զարգացման խթանման համար:
Հանձնաժողովը քննարկել է նաև համայնքային ծառայողի ապագա դերակատարությունը, խորհրդակցական ժողովրդավարությունը տեղական և տարածքային մակարդակում և այլն:
20:34
18 11 2024
Նոյեմբերի 16-ին Գավառում ԵՄ Կայուն էներգետիկ շաբաթվա շրջանակներում ԵՀ «Քաղաքապետերի...
18:17
16 08 2024
Օգոստոսի 15-ին Ապարան, Սպիտակ, Ստեփանավան և Տաշիր համայնքներում «Քաղաքապետերի...
22:31
03 07 2024
Մարտունի համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի համայնքների...
22:03
03 07 2024
Գավառ համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի համայնքների...
21:19
02 07 2024
Սևան համայնքում հուլիսի 2-ին «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի...
10:18
27 06 2024
Հունիսի 27-ին ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա շրջանակներում Թալին համայնքում տեղի է ունեցել...
22
Nov
26
Oct
25
Oct