ԵԽ Կոնգրեսի փոխնախագահը կարևորել է տեղական իշխանությունների վարչական և ֆինանսական անկախությունը շրջակա միջավայրի պահպանության հարցերում
26.01.2021
Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսը և Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը բարձր են գնահատում տեղական իշխանությունների դերը կլիմայական փոփոխությունների դեմ պայքարում: Այս թեմայով կազմակերպվել է առցանց հանդպում, որի ընթացքում քննարկվել են, թե ինչ պարտականություններ ունեն խորհրդարանականներն ու տեղական մակարդակում ընտրված պաշտոնյաները կլիմայական փոփոխությունների դեմ պայքարում:
Քննարկման ընթացքում բարձր է գնահատվել տեղական ընտրված պաշտոնյաների դերը՝ ապահովելով և զարգացնելով ժողովրդավարական մեխանիզմները, առանց որոնց կառավարությունները չեն կարողանա հաջողել իրականացնել կլիմայական փոփոխությունների հարմարվելու գործողությունները:
Կոնգրեսի փոխնախագահ Գանն Մարի Հելգեսենը հայտարարել է. «Կլիմայական ճգնաժամը, դրա առողջապահական, տնտեսական և սոցիալական հետևանքները լուրջ փորձություն են տեղական ժողովրդավարության ներկայացուցիչների համար Եվրոպայում և ամբողջ աշխարհում: Կլիմայի փոփոխության դեմ պայքարի ազգային և միջազգային մակարդակում որոշված միջոցները կարող են հաջողություն ունենալ միայն այն դեպքում, եթե որոշիչ ներդրում ունենան տեղական և տարածաշրջանային ընտրված ներկայացուցիչները»:
ԵԽ կոնգրեսը կոչ է անում մոբիլիզացնել տեղական և տարածքային իշխանությունների ջանքերն ու գործողությունները՝ շրջակա միջավայրի անվտանգության ու քաղաքացիների առողջության պաշտպանման հարցում:
Կոնգրեսի փոխնախագահը նաև կարևոր է համարել, որպեսզի Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայում ևս մեկ դրույթ ավելացվի, որը կապահովի տեղական իշխանությունների վարչական և ֆինանսական անկախությունը շրջակա միջավայրի պահպանության հարցերում:
Լինելով Նորվեգիայի տեղական և տարածքային իշխանությունների ասոցիացիայի առաջին փոխնախագահ՝ Գան Մարի Հելգեսենը վստահեցրել է՝ տեղական և տարածքային շխանությունները բոլոր գործոններով առաջնագծում են կլիմայական փոփոխությունների դեմ պայքարի հարցում՝ ներառյալ հողային բաժանումները, տրանսպորտի հարցերը և այլն:
20:34
18 11 2024
Նոյեմբերի 16-ին Գավառում ԵՄ Կայուն էներգետիկ շաբաթվա շրջանակներում ԵՀ «Քաղաքապետերի...
18:17
16 08 2024
Օգոստոսի 15-ին Ապարան, Սպիտակ, Ստեփանավան և Տաշիր համայնքներում «Քաղաքապետերի...
22:31
03 07 2024
Մարտունի համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի համայնքների...
22:03
03 07 2024
Գավառ համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի համայնքների...
21:19
02 07 2024
Սևան համայնքում հուլիսի 2-ին «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի...
10:18
27 06 2024
Հունիսի 27-ին ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա շրջանակներում Թալին համայնքում տեղի է ունեցել...
22
Nov
26
Oct
25
Oct