ԵԽ Կոնգրեսը կարևորում է տեղական իշխանությունների դերակատարությունը խոցելի խմբերի իրավունքների պաշտպանության հարցում

ԵԽ Կոնգրեսը կարևորում է տեղական իշխանությունների դերակատարությունը խոցելի խմբերի իրավունքների պաշտպանության հարցում

10.02.2021

Փետրվարի 10-ին տեղի է ունեցել Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի (ԵԽ Կոնգրես) Ընթացիկ հարցերի հանձնաժողովի նիստը:

Նիստին մասնակցել են նաև ԵԽ Կոնգրեսի փոխնախագահ, Կոնգրեսում հայկական պատվիրակության ղեկավար, Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը և ԵԽ Կոնգրեսում հայկական պատվիրակության անդամ, Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը:

Հանձնաժողովը քննարկել է, թե ինչ դերակատարություն ունեն տեղական իշխանությունները մարդու իրավունքների պաշտպանության, ԼԳԲՏ անձանց նկատմամբ ատելության խոսքի և խտրական վերաբերմունքի բացառման հարցում:

Զեկուցողները շեշտել են՝ տեղական իշխանությունների դերակատարությունն այս հարցում մեծ է և թիրախային: Նրանք մտահոգություն են հայտնել, որ Եվրոպայի տարածքում հատկապես մեծ տարածում ունի ատելության խոսքը:  

Կոնգրեսի զեկուցողները շեշտել են՝ տեղական իշխանությունները պետք է մշակեն ազգային գործողությունների ծրագիր մարդու իրավունքները, այդ թվում նաև ԼԳԲՏ անձանց իրավունքները պաշտպանելու համար:

 Հանձնաժողովը քննարկել է «ԼԳԲՏ անձանց պաշտպանությունը խտրականության և օրեցօր աճող ատելության խոսքի համատեքստում. տեղական և տարածքային իշխանությունների դերակատարությունն ու պատասխանատվությունը» թեմայով զեկույցը: Փաստաթղթում ամրագրված է՝ ԵԽ-ն քննադատում է ԼԳԲՏ անձանց նկատմամբ օրեցօր աճող խտրականությունը:

Զեկույցը պատրաստվել է Լեհաստան կատարված փաստահավաք առաքելությունից հետո: Զեկույցում կոչ է արվում Լեհաստանի տեղական իշխանություններին մշակել քաղաքականություններ պաշտպանելու խոցելի խմբերի իրավունքները:


ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Կանաչ և կայուն զարգացում» խորագրով ինտելեկտուալ խաղ՝ Գավառի, Սևանի և Մարտունի համայնքների երիտասարդների համար
«Կանաչ և կայուն զարգացում» խորագրով ինտելեկտուալ խաղ՝ Գավառի, Սևանի և Մարտունի համայնքների երիտասարդների համար

20:34

18 11 2024

Նոյեմբերի 16-ին Գավառում ԵՄ Կայուն էներգետիկ շաբաթվա շրջանակներում ԵՀ «Քաղաքապետերի...

Պարգևատրման արարողություններ Ապարան, Սպիտակ, Ստեփանավան և Տաշիր համայնքներում
Պարգևատրման արարողություններ Ապարան, Սպիտակ, Ստեփանավան և Տաշիր համայնքներում

18:17

16 08 2024

Օգոստոսի 15-ին Ապարան, Սպիտակ, Ստեփանավան և Տաշիր համայնքներում  «Քաղաքապետերի...

«Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Միության կողմից Մարտունիում պարգևատրվել են ԵՄ կայուն էներգիայի շաբաթ-2024-ի մրցույթների հաղթողները
«Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Միության կողմից Մարտունիում պարգևատրվել են ԵՄ կայուն էներգիայի շաբաթ-2024-ի մրցույթների հաղթողները

22:31

03 07 2024

Մարտունի համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի համայնքների...

Գավառում Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Միության կողմից պարգևատրվել են ԵՄ կայուն էներգիայի շաբաթ-2024-ի մրցույթների հաղթողները
Գավառում Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Միության կողմից պարգևատրվել են ԵՄ կայուն էներգիայի շաբաթ-2024-ի մրցույթների հաղթողները

22:03

03 07 2024

Գավառ համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի համայնքների...

Մրցանակաբաշխություն՝ Սևան համայնքում․ ԵՄ կայուն էներգիայի շաբաթ-2024
Մրցանակաբաշխություն՝ Սևան համայնքում․ ԵՄ կայուն էներգիայի շաբաթ-2024

21:19

02 07 2024

Սևան համայնքում հուլիսի 2-ին «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի...

Մրցանակների հանձնման արարողություն Կայուն էներգիայի շաբաթվա շրջանակներում՝ Թալին համայնքում
Մրցանակների հանձնման արարողություն Կայուն էներգիայի շաբաթվա շրջանակներում՝ Թալին համայնքում

10:18

27 06 2024

Հունիսի 27-ին ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա շրջանակներում Թալին համայնքում տեղի է ունեցել...