Հեռավար կարգով անցկացվել է Եվրոպայի խորհրդի կոնգրեսի Բյուրոյի նիստը
26.05.2021
Մայիսի 26-ին հեռավար կարգով անցկացվել է Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի (ԵԽ Կոնգրես) Բյուրոյի նիստը:
Նիստին մասնակցել է Հայաստանի համայնքների միության նախագահ, Եվրոպայի խորհրդի Տեղական ու տարածքային իշխանությունների կոնգրեսում Հայաստանի պատվիրակության ղեկավար Էմին Երիցյանը: Բյուրոյի անդամները մտքեր են փոխանակել Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի ժողովրդավարության հարցերով զեկուցող խմբի ղեկավար, Եվրոպայի խորհրդում Շվեդիայի մշտական ներկայացուցիչ դեսպան Մարտեն Էհնբերգի հետ:
Նիստի ընթացքում նշանակվել են Բյուրոյի նոր զեկուցողներ և ներկայացուցիչներ արտաքին մարմիններում:
ԵԽ Բյուրոյի անդամները մտահոգություն են հայտնել Թուրքիայում ազատազրկված Կոնգրեսի նախկին անդամների իրավիճակի կապակցությամբ:
Բյուրոն քննարկել է նաև ԵԽ Կոնգրեսի Մոնիտորինգի, Կառավարման և Ընթացիկ հարցերի հանձնաժողովների՝ 2021-2022 թվականների աշխատանքային ծրագրերը և Կոնգրեսի առաջնահերթությունների լույսի ներքո ընդունել է առաջիկայում պատրաստվելիք զեկույցների համար նոր չափանիշներ:
Բյուրոն նաև ընդունել է ԵԽ Կոնգրեսի 40-րդ նստաշրջանի երկրորդ մասի՝ հունիսի 15-17-ը հեռավար կարգով անցկացվելիք Կոնգրեսի նստաշրջանի օրակարգը:
09:45
24 01 2025
Հունվարի 22-ին Երևանում ԵՄ կողմից ֆինանսավորվող «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» (CoM...
20:17
05 12 2024
Նոյեմբերի 30-ին Վանաձորում ԵՄ Կայուն էներգետիկ շաբաթվա շրջանակներում, անցկացվեց «Կանաչ և...
20:34
18 11 2024
Նոյեմբերի 16-ին Գավառում ԵՄ Կայուն էներգետիկ շաբաթվա շրջանակներում ԵՀ «Քաղաքապետերի...
18:17
16 08 2024
Օգոստոսի 15-ին Ապարան, Սպիտակ, Ստեփանավան և Տաշիր համայնքներում «Քաղաքապետերի...
22:31
03 07 2024
Մարտունի համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի համայնքների...
22:03
03 07 2024
Գավառ համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի համայնքների...
22
Nov
26
Oct
25
Oct