ԵԽ Կոնգրեսի Բյուրոն կոչ է անում անդամ պետություններին հավաստիացնել, որ վերականգնման ծրագրերի շրջանակներում տեղական իշխանությունները կստանան անհրաժեշտ աջակցություն COVID-19-ից բխող տնտեսական անկումը հաղթահարելու համար
12.06.2020
Եվրոպայի խորհրդի (ԵԽ) Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի Բյուրոն տեսակոնֆերանսի ընթացքում հունիսի 9-ին ընդունել է հռչակագիր կենտրոնական իշխանության՝ COVID-19- ի դեմ պայքարի միջոցառումների՝ տեղական իշխանության վրա ազդեցության մասին:
Հռչակագրում մասնավորապես ամրագրված է. «Կոնգրեսի Բյուրոն իր մտահոգությունն է հայտնում անդամ երկրներում ժողովրդավարական ինքնակառավարման և տեղական ու տարածքային իշխանությունների ֆինանսական ինքնավարության առիթով, մասնավորապես հետճգնաժամային փուլում համայնքների վերականգնման ծրագրերի հետ կապված: Դա մատնանշում է այն փաստը, որ որոշ կառավարություններ՝ արտակարգ դրության համատեքստում, կամ այդ համատեքստից դուրս, հարկադրված կատարել են միջոցառումներ, որոնք ունեն երկարաժամկետ կտրվածքով հետևանքներ իրավունքների և ազատությունների, ժողովրդավարական ինստիտուտների գործունեության վրա,որոնք ունեն նաև ազդեցություն ենթաազգային մակարդակում, կլինի դա լիազորությունների տեղաբաշխում, կենտրոնական իշխանության վերահսկողության աճ, թե ՏՒՄ ընտրությունների հետաձգում»:
Հռչակագրում Կոնգրեսի Բյուրեն շեշտում է տեղական իշխանությունների և ռեգոնների կարևոր դերակատարությունը հանրային առողջության կազմակերպման, ծառայությունների մատուցման, քաղաքացիների տեղեկացվածության բարձրացման հարցում՝ հատկապես ճգնաժամային իրավիճակներում: Նաև ընդգծում է, որ տեղական իշխանություններն ամենաշատն են տուժել համավարակից տնտեսական ցուցանիշների անկման պատճառով:
Բյուրոն, ընդունելով կենտրոնական իշխանությունների առանձնահատուկ հանձնառություններն ու պատասխանատվությունը ճգնաժամային իրավիճակներում, հղում է կատարում Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի դրույթներին: Հռչակագրում Բյուրեն ամրագրել է. «Անդամ պետությունների կառավարություններին հորդորում ենք ապահովել բավարար խորհրդակցություններ և ֆինանսական ինքնավարություն, վերացնել սահմանափակումները և վերականգնել ժողովրդավարական մեխանիզմները տեղական մակարդակում Խարտիայի դրույթներին համապատասխան: Առանձնահատուկ միջոցառումները միշտ պետք է լինեն ժամանակավոր և ժողովրդավարական հսկողության ներքո»:
Բյուրոն կոչ է անում անդամ պետություններին հավաստիացնել, որ վերականգնման ծրագրերի շրջանակներում տեղական իշխանություններն ու ռեգիոնները կստանան անհրաժեշտ աջակցություն COVID-19-ից բխող աննախադեպ տնտեսական անկումը հաղթահարելու համար և կլինեն ճկուն հետագա դժվարությւոններին դիմակայելու համար:
09:45
24 01 2025
Հունվարի 22-ին Երևանում ԵՄ կողմից ֆինանսավորվող «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» (CoM...
20:17
05 12 2024
Նոյեմբերի 30-ին Վանաձորում ԵՄ Կայուն էներգետիկ շաբաթվա շրջանակներում, անցկացվեց «Կանաչ և...
20:34
18 11 2024
Նոյեմբերի 16-ին Գավառում ԵՄ Կայուն էներգետիկ շաբաթվա շրջանակներում ԵՀ «Քաղաքապետերի...
18:17
16 08 2024
Օգոստոսի 15-ին Ապարան, Սպիտակ, Ստեփանավան և Տաշիր համայնքներում «Քաղաքապետերի...
22:31
03 07 2024
Մարտունի համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի համայնքների...
22:03
03 07 2024
Գավառ համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի համայնքների...
22
Nov
26
Oct
25
Oct