Անցկացվեց Համայնքային ծառայողների աշխատանքային խմբի նիստ
28.02.2019
Փետրվարի 26-ին տեղի ունեցավ համայնքային ծառայողների աշխատանքային խմբի նիստ:
Հանդիպման ընթացքում քննարկվեց համայնքային ծառայողների աշխատանքային խմբի աշխատակարգը:
Հիշեցնենք՝ դեկտեմբերի 13-ին անցկացվեց Համայնքային ծառայողների 5-րդ համաժողովը, որի ավարտին որոշում կայացվեց ստեղծել համայնքային ծառայողների աշխատանքային խումբ:
Խմբի հանդիպման ընթացքում Հայաստանի համայնքների միության գործադիր տնօրեն Նատալյա Լափաուրին կարևորեց, որ խումբն աշխատի կանոնակարգված ու օպերատիվ և շեշտեց. «Մեր նպատակն է՝ համայնքային ծառայության ոլորտում բոլոր այն խնդիրները, որոնք ինստիտուցիոնալ առումով կանոնակարգված չեն, այս աշխատանքային խմբի ակտիվ աշխատանքի շնորհիվ առաջ տանել»:
Նատալյա Լափաուրին տեղեկացրեց՝ ստեղծվել է նաև ավագանիների աշխատանքային խումբ, որի նպատակն է առաջ տանել ավագանիների խնդիրները:
Միության գործադիր տնօրենը փաստեց՝ ներկայումս չունենք մի առանձնացված կառույց, որը համայնքային ծառայողների շահերին ու խնդիրներին է անդրադառնում: Ուստի անհրաժեշտություն և կարիք առաջացավ ստեղծել համայնքային ծառայողների խումբ:
Իրավական հարցերով փորձագետ Վահագն Պետրոսյանը ներկայացրեց աշխատանքային խմբի աշխատակարգը՝ մեկ տարվա համար: Համայնքային ծառայողները ներկայացրին իրենց առաջարկությունները և բարձրաձայնեցին ոլորտում առկա խնդիրների վերաբերյալ: Փորձագետը հայտարարեց. «Համայնքային ծառայողները տեղական ինքնակառավարման համակարգի շոգեքարշն են: Այս աշխատանքային խումբն առիթ կստեղծի հանրային ծառայության բնագավառի հիմնական խնդիրները բարձրացնելու համար»:
09:45
24 01 2025
Հունվարի 22-ին Երևանում ԵՄ կողմից ֆինանսավորվող «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» (CoM...
20:17
05 12 2024
Նոյեմբերի 30-ին Վանաձորում ԵՄ Կայուն էներգետիկ շաբաթվա շրջանակներում, անցկացվեց «Կանաչ և...
20:34
18 11 2024
Նոյեմբերի 16-ին Գավառում ԵՄ Կայուն էներգետիկ շաբաթվա շրջանակներում ԵՀ «Քաղաքապետերի...
18:17
16 08 2024
Օգոստոսի 15-ին Ապարան, Սպիտակ, Ստեփանավան և Տաշիր համայնքներում «Քաղաքապետերի...
22:31
03 07 2024
Մարտունի համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի համայնքների...
22:03
03 07 2024
Գավառ համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի համայնքների...
22
Nov
26
Oct
25
Oct