Կայացավ Համայնքների Միության վերստուգիչ հանձնաժողովի նիստ
26.09.2019
Սեպտեմբերի 26-ին Հայաստանի համայնքների միության գրասենյակում տեղի ունեցավ Հայաստանի Համայնքների Միության վերստուգիչ հանձնաժողովի արտահերթ նիստ, որը հրավիրվել էր Միության նախագահ Էմին Երիցյանի նախաձեռնությամբ։
Ներկայացվեց Միության ընթացիկ տարվա անցած ժամանակահատվածում կազմակերպության ֆինանսական գործունեության արդյունքները, անդամների կողմից անդամավճարների վճարումների ցուցանիշները, ինչպես նաև Միության կառավարման մարմինների գործունեությունը՝ իրավասու լինելով հետևել դրանց որոշումների ու գործողությունների օրինականությունը։ Հաշվի առնելով Միության ֆինանսական կայունության ու ֆինանսական հիմքերի ամրապնդման առաջնահերթությունը, Վերստուգիչ հանձնաժողովը որոշեց իր առաջարկությունները ներկայացնել Միության հարապետական խորհրդին։ Մասնավորապես, անդամավճարի չափի փոփոխման, անդամավճարները չվճարողների նկատմամբ կանոնադրությամբ սահմանված սահմանափակումներ կիրառելու մասին և այլն։
Միության Վերստուգիչ հանձնաժողովը ընտրվել է 2016թ.Կազմակերպության Ընդհանուր ժողովի կողմից 5 տարի ժամկետով: Այն իրականացնում է վերահսկողություն Միության ֆինանսական գործունեության և գործունեության օրիկնականության նկատմամբ:
20:34
18 11 2024
Նոյեմբերի 16-ին Գավառում ԵՄ Կայուն էներգետիկ շաբաթվա շրջանակներում ԵՀ «Քաղաքապետերի...
18:17
16 08 2024
Օգոստոսի 15-ին Ապարան, Սպիտակ, Ստեփանավան և Տաշիր համայնքներում «Քաղաքապետերի...
22:31
03 07 2024
Մարտունի համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի համայնքների...
22:03
03 07 2024
Գավառ համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի համայնքների...
21:19
02 07 2024
Սևան համայնքում հուլիսի 2-ին «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի...
10:18
27 06 2024
Հունիսի 27-ին ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա շրջանակներում Թալին համայնքում տեղի է ունեցել...
22
Nov
26
Oct
25
Oct