ԵԽ Կոնգրեսը Հայաստանում տեղական ընտրությունների վերաբերյալ տեղեկատվական զեկույց է ներկայացնում
20.10.2016
2016թ. հոկտեմբերի 20-ին Կոնգրեսի Տեղական իշխանությունների պալատը քննարկեց տեղեկատվական զեկույց՝ կապված Հայաստանում սեպտեմբերի 18-ին անցկացված տեղական ընտրությունների հետ:
2016թ. հոկտեմբերի 20-ին Կոնգրեսի Տեղական իշխանությունների պալատը քննարկեց տեղեկատվական զեկույց՝ կապված Հայաստանում սեպտեմբերի 18-ին անցկացված տեղական ընտրությունների հետ: Այս քվեարկությունը երկրում առաջինն էր՝ 2016թ. հուլիսին Երևանում ոստիկանության տարածքի բռնազավթումից հետո: Չնայած որ Հայաստանում 2016թ.-ին արդեն ընդունվել է նոր Ընտրական օրենսգիրք, իսկ դեռ 2015թ.-ին երկրում տեղի էին ունեցել սահմանադրական բարեփոխումներ, սեպտեմբերի 18-ի տեղական ընտրությունները անցկացվում էին 2011թ.-ի Ընտրական օրենսգրքով: Սա հանգեցրեց իրավական հարթության որոշ անճշտությունների և «անխուսափելի հետևանքներ ունեցավ ընտրական ընդհանուր մթնոլորտի վրա»,- նշեց Կոնգրեսի զեկուցող Լիիսա Անսալան (Ֆինլանդիա): Ընդհանուր առմամբ, դիտորդական խումբը գնահատեց, որ ընտրությունները տեխնիկապես լավ էին նախապատրաստված և ընդհանուր առմամբ համապատասխանում էին միջազգային չափանիշներին: Միևնույն ժամանակ տիկին Անսալան ընդգծեց այդ ընտրություններում քաղաքական մրցակցության ցածր մակարդակը, և որ շատ թեկնածուներ դուրս էին մնացել դեռ քարոզարշավի ժամանակ: «Արդյունքը եղավ ընտրությունների հանդեպ հանրային հետաքրքրվածության ցածր մակարդակը»,- նշեց զեկուցողը:
20:34
18 11 2024
Նոյեմբերի 16-ին Գավառում ԵՄ Կայուն էներգետիկ շաբաթվա շրջանակներում ԵՀ «Քաղաքապետերի...
18:17
16 08 2024
Օգոստոսի 15-ին Ապարան, Սպիտակ, Ստեփանավան և Տաշիր համայնքներում «Քաղաքապետերի...
22:31
03 07 2024
Մարտունի համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի համայնքների...
22:03
03 07 2024
Գավառ համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի համայնքների...
21:19
02 07 2024
Սևան համայնքում հուլիսի 2-ին «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի...
10:18
27 06 2024
Հունիսի 27-ին ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա շրջանակներում Թալին համայնքում տեղի է ունեցել...
22
Nov
26
Oct
25
Oct