Տեղի է ունեցել «Քաղաքացիների ձայնն ու գործողությունները Հայաստանի խոշորացված համայնքներում» ծրագրի փակման արարողությունը
03.06.2021
Մայիսի 26-ին տեղի է ունեցել «Քաղաքացիների ձայնն ու գործողությունները Հայաստանի խոշորացված համայնքներում» ծրագրի փակման արարողությունը:
Միջոցառմանը ներկա էր Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավարի տեղակալ Սիլյա Կասմանը: Նա իր ելույթում փաստեց՝ ԵՄ-ն կարևորում է տարածքային և տեղական զարգացումը, հատկապես հեռավոր համայնքների զարգացումը, ինչը ԵՄ առաջնահերթություններից է:
«Քաղաքացիների ձայնն ու գործողությունները Հայաստանի խոշորացված համայնքներում» ծրագիրն իրականացնում է «Համայնքների ֆինանսիստների միավորումը» (ՀՖՄ) «Հայաստանի համայնքների միության» (ՀՀՄ) և «Տեղական ժողովրդավարության գործակալությունների ասոցիացիայի» (ԱԼԴԱ) հետ համատեղ: Ծրագիրը ֆինանսավորում է Եվրոպական միությունը: Ծրագիրն իրականացվել է Հայաստանի 52 խոշորացված համայնքներում: Նպատակն է խթանել տեղական զարգացումը զբոսաշրջության միջոցով: Ծրագիրն իրականացվել է համայնքային, միջհամայնքային և մարզային մակարդակներում:
Համայնքների ֆինանսիստների միավորման նախագահ Վահան Մովսիսյանի վստահեցմամբ՝ փորձել են ամեն ինչ անել, որ տեղական մակարդակում հիմք դրվի տուրիզմի և տնտեսական զարգացման համար: «Տեղական ժողովրդավարության գործակալությունների ասոցիացիայի» գլխավոր քարտուղար Անտոնելլա Վալմորբիդան կարևորեց տեղական իշխանությունների, մասնավոր սեկտորի և քաղաքացիական հասարակության համագործակցությունը:
Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը բարձր գնահատեց ԵՄ-ի աջակցությունը տեղական իշխանություններին ու կարևորեց այն, որ տեղական իշխանությունները նաև եվրոպական աջակցության հասցեատեր լինեն, քանի որ կարող են ավելի մեծ հանձնառություններ վերցնել, քան ունեն:
Ծրագրի փակման հանդիսավոր արարողությունից հետո անդրադարձ է կատարվել Հայաստանում զբոսաշրջության զարգացման հնարավորություններին և մարտահրավերներին հետհամաճարակային պայմաններում: Պանելային քննարկումների ընթացքում Արևելյան գործընկերության երկրների գործընկերները ներկայացրել են զբոսաշրջության զարգացման ոլորտը, վրացի գործընկերները ներկայացրել են վրացական լավագույն փորձը, ինչպես նաև անդրադարձ է կատարվել ՀՀ-ում նորարարական զբոսաշրջության զարգացման լավագույն փորձին տեղական մակարդակում:
09:45
24 01 2025
Հունվարի 22-ին Երևանում ԵՄ կողմից ֆինանսավորվող «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» (CoM...
20:17
05 12 2024
Նոյեմբերի 30-ին Վանաձորում ԵՄ Կայուն էներգետիկ շաբաթվա շրջանակներում, անցկացվեց «Կանաչ և...
20:34
18 11 2024
Նոյեմբերի 16-ին Գավառում ԵՄ Կայուն էներգետիկ շաբաթվա շրջանակներում ԵՀ «Քաղաքապետերի...
18:17
16 08 2024
Օգոստոսի 15-ին Ապարան, Սպիտակ, Ստեփանավան և Տաշիր համայնքներում «Քաղաքապետերի...
22:31
03 07 2024
Մարտունի համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի համայնքների...
22:03
03 07 2024
Գավառ համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի համայնքների...
22
Nov
26
Oct
25
Oct