Մեկնարկեց «Քաղաքացիների ձայնն ու գործողությունները Հայաստանի խոշորացված համայնքներում» ծրագիրը
27.01.2019
Հունվարի 25-ին «Գյումրի տեխնոլոգիական կենտրոնում» տեղի ունեցավ «Քաղաքացիների ձայնն ու գործողությունները Հայաստանի խոշորացված համայնքներում» ծրագրի պաշտոնական մեկնարկի միջոցառումը:
Միջոցառմանը ներկա էր ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության ներկայացուցիչներ, ՀՀ համայնքների ղեկավարներ:
Ծրագիրն իրականացվում է «Համայնքների ֆինանսիստների միավորումը» (ՀՖՄ) «Հայաստանի համայնքների միության» (ՀՀՄ) և «Տեղական ժողովրդավարության գործակալությունների ասոցիացիայի» (ԱԼԴԱ) հետ համատեղ: Ծրագիրը ֆինանսավորում է Եվրոպական միությունը:
Ծրագրի նպատակն է աջակցել ՀՀ կառավարության երկարաժամկետ բարեփոխումներին և ընդլայնել խոշորացված համայնքների կարողությունները՝ տեղական զարգացման կայուն մասնակցային ծրագրեր մշակելու և իրականացնելու գործում։ Ծրագիրն իրականացվելու է 52 խոշորացված համայնքում։
Պյոտր Սվիտալսկին բացման խոսքում նշեց. «Եվրամիության գաղափարը հիմնված է սուբսիդարության գաղափարի վրա։ Մենք Եվրոպայում համարում ենք, որ խնդիրները պետք է լուծվեն հնարավորինս ստորին մակարդակներում։ Ես հասկանում եմ, որ դեռևս պահպանվում է ավանդական մոդելը, որ եթե խնդիր կա, այն պետք է լինի Երևանում նստած ղեկավարների լուծման խնդիրը , մենք այլ փիլիսոփայության ենք հետևում, հավատում ենք քաղաքացիական ակտիվիստի գաղափարին և ուժին, և այդ պատճառով է, որ մեկնարկում ենք այս ծրագիրը, որի շրջանակներում մենք կցանկանայինք աշխատել տեղական համայնքների հետ։ Իհարկե, Հայաստանի ոչ բոլոր համայնքների համար, բայց առնվազն դրանցից մի քանիսի հետ և տեսենք, թե ինչպես քաղաքացիները կարող են որոշել՝ ինչպիսի ներդրումներ պիտի արվեն, փոքր բաները, որոնք կարող են բարելավեն իրենց տեղական համայնքներում»
Հայաստանի համայնքների միության գործադիր տնօրեն Նատալյա Լափաուրին վստահեցրեց՝ ծրագիրը կարևոր խթան կլինի ՏԻՄ-ՔՀԿ համագործակցության ընդլայնման և խորացման համար՝ հանդիսանալով այն հարթակը, որը կնպաստի այս երկու կողմերի երկխոսության ամրապնդմանը. «Ծրագրի նպատակն է ստեղծել գործընկերության այն հարթակները, ինչպես համայնքային, այնպես էլ միջհամայնքային և մարզային մակարդակներում՝ քաղհասարակությանը ներգրավելով, որոնք կնպաստեն տեղական մակարդակում որոշումների կայացմանը»:
Համայնքների ֆինանսիստների միավորման նախագահ Վահան Մովսիսյանը, խոսելով ծրագրի մասին, ասաց. «Շեշտադրումը դրված է տուրիզմի և բացօթյա ժամանցի վայրեր ստեղծելու վրա: Ծրագիրը չի պատրաստվում ամբողջ Հայաստանում տուրիզմ զարգացնել, բայց մենք լայն հնարավորություն կունենանք ՀՀ այլ համայնքներին ցույց տալ, թե ինչպես է սա աշխատում: Սա չի կարող աշխատել, եթե համայնքները չներգրավվեն, եթե չլինի համայնքների բնակիչների մասնակցությունը: Ծրագրի շրջանակում նոր գործիքակազմ է ներդրված, որը փորձելու է բնակիչներին բերել դեպի տեղական ինքնակառավարում, մասնակից դարձնել տեղական ինքնակառավարմանը»:
Քանի որ ծրագրի առաջնային բաղադրիչներից է բացօթյա ժամանցը խթանող նոր հեռանկարների ներկայացումը, հունվարի 26-ին Շիրակի մարզի Աշոցք համայնքում տեղի ունեցավ նաև Հայաստանի Դահուկային սպորտի ֆեդերացիայի հետ համագործակցությամբ և ԵՄ ֆինանսական աջակցությամբ կառուցված դահուկավազքի կենտրոնի պաշտոնական բացման արարողություն և դահուկավազքի փառատոն։
20:34
18 11 2024
Նոյեմբերի 16-ին Գավառում ԵՄ Կայուն էներգետիկ շաբաթվա շրջանակներում ԵՀ «Քաղաքապետերի...
18:17
16 08 2024
Օգոստոսի 15-ին Ապարան, Սպիտակ, Ստեփանավան և Տաշիր համայնքներում «Քաղաքապետերի...
22:31
03 07 2024
Մարտունի համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի համայնքների...
22:03
03 07 2024
Գավառ համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի համայնքների...
21:19
02 07 2024
Սևան համայնքում հուլիսի 2-ին «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի...
10:18
27 06 2024
Հունիսի 27-ին ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա շրջանակներում Թալին համայնքում տեղի է ունեցել...
22
Nov
26
Oct
25
Oct