Վեբինար. քննարկվեցին Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի դրույթներ և տեղական ժողովրդավարության վիճակը Հայաստանում
03.08.2020
Օգոստոսի 3-ին տեղի ունեցավ «Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիան և տեղական ժողովրդավարության վիճակը Հայաստանում» թեմայով վեբինար:
Վեբինարը վարեց Հայաստանի համայնքների միության նախագահ, Եվրոպայի խորհրդի տեղական ու տարածքային իշխանությունների կոնգրեսի փոխնախագահ Էմին Երիցյանը:
Վեբինարի սկզբում Էմին Երիցյանը ներկայացրեց Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի դրույթները, Խարտիայի նպատակները: Ներկայացման ընթացքում անդրադարձ կատարվեց տեղական ինքնակառավարման իրավասության ոլորտին, տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության վարչական վերահսկողությանն առնչվող հարցերի:
Վեբինարին մասնակցեցին համայնքի ղեկավարներ, ավագանու անդամների, համայնքային ծառայողներ, ՀԿ-ների ներկայացուցիչներ և շահագրգիռ այլ անձինք:
Առցանց քննարկումը կազմակերպեց Հայաստանի համայնքների միությունը Վիշեգրադի միջազգային հիմնադրամի աջակցությամբ իրականացվող «Համագործակցություն քաղաքների կայուն զարգացման ուղղությամբ. ընդհանուր մարտահրավերներ, ընդհանուր լուծումներ» ծրագրի շրջանակներում:
Վիշեգրադի միջազգային հիմնադրամի աջակցությամբ իրականացվող ծրագրի նպատակն է աջակցել համայնքներին քաղաքական պաշտոնյաների և աշխատակազմերի կարողությունների զարգացման հարցում:
Ծրագրի գործընկերներն են Լեհաստանի քաղաքների ասոցիացիան, Սլովակիայի քաղաքների միությունը, Հունգարիայի տեղական իշխանությունների ազգային ասոցիացիան, Չեխիայի Ռադլոյի քաղաքապետարանը:
Ներկայացումից հետո վեբինարի մասնակիցները հարցեր հղեցին վեբինարավարին: Դրանք վերաբերում էին ՏԻՄ համակարգը գրավիչ դարձնելու, հաղորդակցության ապահովման, ՏԻՄ-երի որոշ գործառույթներ առցանց համակարգով իրականացնելու անհրաժեշտությանը, համայնքների սեփական ռեսուրսների և ինքնուրույնության հարցերին:
Մտահոգություններ հնչեցին նաև տեղական ինքնակառավարման մարմինների ոչ բավարար ֆինանսավորման, ռեսուրսների անարդար բաշխման առիթով:
Տեղեկացնենք՝ վեբինարները շարունակական են: Հայաստանի համայնքների միությունը կազմակերպվում է նաև «Տեղական ինքնակառավարման արդիական իրավական հիմնահարցերը ՀՀ-ում», «Տեղական ինքնակառավարման Եվրոպական Խարտիան և տեղական ժողովրդավարության վիճակը Հայաստանում», «COVID-19․ Տեղական իշխանությունների համար առկա իրավական շրջանակները և պրակտիկ խնդիրները» թեմաներով վեբինարներ:
Վեբինարների ընթացքում բարձր ակտիվություն և նախաձեռնողականություն դրսևորած ծրագրի կողմից ընտրված մասնակիցները ճանաչողական այցով կմեկնեն Լեհաստան ուսումնասիրելու տեղական փորձը:
20:34
18 11 2024
Նոյեմբերի 16-ին Գավառում ԵՄ Կայուն էներգետիկ շաբաթվա շրջանակներում ԵՀ «Քաղաքապետերի...
18:17
16 08 2024
Օգոստոսի 15-ին Ապարան, Սպիտակ, Ստեփանավան և Տաշիր համայնքներում «Քաղաքապետերի...
22:31
03 07 2024
Մարտունի համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի համայնքների...
22:03
03 07 2024
Գավառ համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի համայնքների...
21:19
02 07 2024
Սևան համայնքում հուլիսի 2-ին «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի...
10:18
27 06 2024
Հունիսի 27-ին ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա շրջանակներում Թալին համայնքում տեղի է ունեցել...
22
Nov
26
Oct
25
Oct