Կոնգրեսի Մոնիթորինգային հանձնաժողովի նախագահը Թուրքիայում իրավիճակի վերաբերյալ դիմում է Վենետիկի հանձնաժողովին
13.03.2017
Վենետիկի հանձնաժողովի 110-րդ լիագումար նիստի ընթացքում, որը տեղի ունեցավ 2017թ. մարտի 10-ին, Կոնգրեսի Մոնիթորինգի հանձնաժողովի նախագահ Լին Վերբիքը ներկայացրեց Կոնգրեսի կողմից 2016թ.-ին Թուրքիայում իրականացված փաստահավաք առաքելությունը՝ այդ երկրում տեղական ընտրված ներկայացուցիչների իրավիճակի ուսումնասիրման նպատակով:
«2016թ.-ից ի վեր նշանակվել են առնվազն 55 հանձնակատարներ, և առնվազն 81 համայնքապետեր կալանավորվել են: Մեր կարծիքով առկա են Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի մի քանի հոդվածների խախտումներ»,-նշեց հանձնաժողովի նախագահը՝ հիշեցնելով, որ Մոնիթորինգային հանձնաժողովի աշխատանքը Թուրքիայում օգնել է այդ զեկույցի նախապատրաստմանը: «Այս իրավիճակը գնալով զարգանում է և գնալով տագնապալի չափերի է հասնում: Կարծես Թուրքիայում տեղական ժողովրդավարությունը հետ մղելու համաձայնեցված միտում կա, որը, մեր կարծիքով, հակասում է ոչ միայն Խարտիային, այլև հենց Թուրքիայի սահմանադրությանը,- ավելացրել է Լին Վերբիքը՝ նշելով, որ արտակարգ դեպքերում հրահանգները պետք է վերաբերվեն ռիսկային իրավիճակներին և լինեն համաչափ:-Ահա թե ինչու ենթադրելով, որ այս զեկույցի բանաձևի նախագիծը կընդունվի մարտին կայանալիք Կոնգրեսի նստաշրջանին, մենք Վենետիկի հանձնաժողովին կխնդրենք իրավական եզրակացություն նախապատրաստել այս հարցի վերաբերյալ»:
Աղբյուրը՝ http://www.coe.int/t/congress/default_FR.asp?
20:17
05 12 2024
Նոյեմբերի 30-ին Վանաձորում ԵՄ Կայուն էներգետիկ շաբաթվա շրջանակներում, անցկացվեց «Կանաչ և...
20:34
18 11 2024
Նոյեմբերի 16-ին Գավառում ԵՄ Կայուն էներգետիկ շաբաթվա շրջանակներում ԵՀ «Քաղաքապետերի...
18:17
16 08 2024
Օգոստոսի 15-ին Ապարան, Սպիտակ, Ստեփանավան և Տաշիր համայնքներում «Քաղաքապետերի...
22:31
03 07 2024
Մարտունի համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի համայնքների...
22:03
03 07 2024
Գավառ համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի համայնքների...
21:19
02 07 2024
Սևան համայնքում հուլիսի 2-ին «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի...
22
Nov
26
Oct
25
Oct