Եվրոպական միության Ռեգիոնների կոմիտեն նոր նախագահ ընտրեց
13.02.2020
Կենտրոնական Մակեդոնիայի նահանգապետ Ապոստոլոս Ցիցիկոստասը (Եվրոպական ժողովրդական կուսակցություն) փետրվարի 12-ին ընտրվեց Եվրոպական միության Ռեգիոնների կոմիտեի նախագահ:
Հաջորդ 2.5 տարիների ընթացքում նորընտիր նախագահը կղեկավարի ԵՄ-ի՝ տեղական և տարածքային ընտրված պաշտոնյաների նստաշրջանը: Ռեգիոնների կոմիտեի նիստի ընթացքում ընտրվեց նաև կոմիտեի առաջին փոխնախագահը: Այս պաշտոնը կղեկավարի Պորտուգալիայի Ազոր ռեգիոնի ղեկավար Վասկո Լիդիո Ալվես Կորդերոն:
Նորընտիր նախագահն իր ելույթում Ռեգիոնների կոմիտեի 329 անդամներին՝ ԵՄ անդամ 27 երկրներից, ներկայացրեց իր երեք առաջնահերթությունները:
Նա հայտարարեց. «Նախևառաջ Եվրոպական միությունը պետք է ծառայի մարդկանց, այն մարդկանց, որոնք ապրում են գյուղերում, քաղաքներում, մարզերում: Մենք պետք է աջակցենք տարածքային համախմբումը, նորարարությունը, ձեռներեցությունը, պետք է նաև գտնենք վստահելի լուծումներ միգրացիոն հոսքերի կառավարման համար: Երկրորդը, մարզերն ու քաղաքները պետք է նար ճկուն լինեն ներկայիս էկոլոգիական, թվային, ժողովրդագրական վերափոխումներին հարմարվելու վրա: Եվ, ի վերջո, մենք պետք է ուժեղացնենք եվրոպական ժողովրդավարությունը՝ եվրոպական ժողովրդավարության սրտում դնելով մարզերն ու քաղաքները, որպեսզի Եվրոպան մոտեցնենք մարդկանց:
20:34
18 11 2024
Նոյեմբերի 16-ին Գավառում ԵՄ Կայուն էներգետիկ շաբաթվա շրջանակներում ԵՀ «Քաղաքապետերի...
18:17
16 08 2024
Օգոստոսի 15-ին Ապարան, Սպիտակ, Ստեփանավան և Տաշիր համայնքներում «Քաղաքապետերի...
22:31
03 07 2024
Մարտունի համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի համայնքների...
22:03
03 07 2024
Գավառ համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի համայնքների...
21:19
02 07 2024
Սևան համայնքում հուլիսի 2-ին «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի...
10:18
27 06 2024
Հունիսի 27-ին ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա շրջանակներում Թալին համայնքում տեղի է ունեցել...
22
Nov
26
Oct
25
Oct