Ստրասբուրգում մեկնարկել է ԵԽ Կոնգրեսի 43-րդ նստաշրջանը
25.10.2022
Ստրասբուրգում հոկտեմբերի 25-ին մեկնարկել է Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի (ԵԽ Կոնգրես) 43-րդ նստաշրջանը:
Նստաշրջանին մասնակցում է հայկական պատվիրակությունը՝ պատվիրակության ղեկավար, Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանի գլխավորությամբ:
ԵԽ Կոնգրեսն իր աշխատանքները կշարունակի մինչև հոկտեմբերի 27-ը:
Լիագումար նիստի բացման ընթացքում հոկտեմբերի 25-ին հաստատվել է Կոնգրեսի նստաշրջանի օրակարգը: Ըստ այդմ՝ հոկտեմբերի 25-ին կանցկացվի Ռուսաստանի Դաշնության պատերազմն՝ ընդդեմ Ուկրաինայի թեմայով բանավեճ, որին առցանց ռեժիմով կմասնակցեն Ուկրաինայի համայնքների և տարածքային զարգացման նախարար Ալեքսեյ Չերնիշովը և Կիևի քաղաքապետ, Ուկրաինայի քաղաքների ասոցիացիայի նախագահ Վիտալի Կլիչկոն:
Բանավեճին կհաջորդի Կոնգրեսի հայտարարությունը, որով Կոնգրեսը դատապարտում է ՌԴ-ի ագրեսիան ընդդեմ Ուկրաինայի, ինչպես նաև հանցագործություններն՝ ընդդեմ Ուկրաինայի քաղաքացիների և տեղական ընտրված պաշտոնյաներին:
20:34
18 11 2024
Նոյեմբերի 16-ին Գավառում ԵՄ Կայուն էներգետիկ շաբաթվա շրջանակներում ԵՀ «Քաղաքապետերի...
18:17
16 08 2024
Օգոստոսի 15-ին Ապարան, Սպիտակ, Ստեփանավան և Տաշիր համայնքներում «Քաղաքապետերի...
22:31
03 07 2024
Մարտունի համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի համայնքների...
22:03
03 07 2024
Գավառ համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի համայնքների...
21:19
02 07 2024
Սևան համայնքում հուլիսի 2-ին «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի...
10:18
27 06 2024
Հունիսի 27-ին ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա շրջանակներում Թալին համայնքում տեղի է ունեցել...
22
Nov
26
Oct
25
Oct