Վ4-ը՝ հանուն ՏԻՄ ոլորտում Վայոց ձորի մարզի երիտասարդության ներգրավման եւ նրանց կարողությունների զարգացման
12.05.2020
Մայիսի 9-10-ին կազմակերպվեց առցանց աշխատաժողով՝ վեբինար Վայոց ձորի մարզի երիտասարդների համար՝ «Վ4-ը հանուն ՏԻՄ-երում երիտասարդների ներգրավման» ծրագրի շրջանակներում:
«Ազատ քաղաքացի» քաղաքացիական նախաձեռնությունների աջակցման կենտրոնը՝ Հայաստանի համայնքների միության հետ համագործակցաբար Վիշեգրադի միջազգային հիմնադրամի (Սլովակիա) աջակցությամբ շարունակում է «Վ4-ը հանուն ՏԻՄ-երում երիտասարդների ներգրավման» ծրագրի իրականացումը: Ծրագրի նպատակն է զարգացնել երիտասարդ քաղաքացիական ակտիվիստների կարողությունները ՏԻՄ-երի գործունեության մեջ ներգրավման, դրանց մշտադիտարկման եւ վերահսկողության գործում, բարձրացնել նրանց իրազեկվածությունը Եվրոպական կառույցների, ինստիտուտների եւ Հայաստանում իրագործվող դրանց ծրագրերի վերաբերյալ, այդ թվում՝ Եվրամիության, Եվրոպայի խորհրդի, Արեւելյան գործընկերության, Վիշեգրադ-4 ձեւաչափի:
Սա ծրագրով նախատեսված 17 աշխատաժողովներից 15-րդն էր: Ծրագրին մասնակցեցին 16-30 տարեկան 38 երիտասարդներ տարբեր բնակավայրերից: Մասնակիցները հետաքրքրված են սեփական համայնքների անցուդարձով, դրանց զարգացման, ռեսուրսների կառավարման եւ ՏԻՄ գործունեության հարցում: Երիտասարդներին Ջերմուկ համայնքի ղեկավար Վարդան Հովհաննիսյանը ներկայացրեց համայնքի գործունեությունը, տեղական ինքնակառավարման համակարգին առնչվող հարցեր, պատասխանեց նրանց հարցերին:
Աշխատաժողովի ընթացքում քննարկվեցին նաեւ համայնքնային այնպիսի խնդիրներ, որոնք մասնակիցները համարեցին առավել արդիական եւ կարեւոր իրենց տարածաշրջանի համար.
- Գործազրկություն.
- Էկոլոգիա.
- Մարզում մշակութային կյանքի, երիտասարդական ժամանցի թերզարգացածություն.
- Երիտասարդությունների կարողությունների զարգացման եւ իրազեկվածության բարձրացման անհրաժեշտություն՝ ՏԻՄ ոլորտում ներգրավվելու ուղղությամբ.
- Տրանսպորտի խնդիր.
Ծրագրի շրջանակներում «Ազատ քաղաքացի» քաղաքացիական նախաձեռնությունների աջակցման կենտրոնի գործընկերներն են ԳԼՈԲՍԵԿ (GLOBSEC – Գլոբալ անվտանգություն, Սլովակիա), ՍԱԼՏՈ Երիտասարդության Արեւելյան Եվրոպայի եւ Կովկասի ռեսուրսներ (SALTO, Լեհաստան), ԱԳՈՐԱ (AGORA, Չեխիայի Հանրապետություն), Բուդապեշտի Քաղաքականությունների վերլուծության ինստիտուտ (BIPA, Հունգարիա), Հայաստանի համայնքների միություն:
20:34
18 11 2024
Նոյեմբերի 16-ին Գավառում ԵՄ Կայուն էներգետիկ շաբաթվա շրջանակներում ԵՀ «Քաղաքապետերի...
18:17
16 08 2024
Օգոստոսի 15-ին Ապարան, Սպիտակ, Ստեփանավան և Տաշիր համայնքներում «Քաղաքապետերի...
22:31
03 07 2024
Մարտունի համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի համայնքների...
22:03
03 07 2024
Գավառ համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի համայնքների...
21:19
02 07 2024
Սևան համայնքում հուլիսի 2-ին «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի...
10:18
27 06 2024
Հունիսի 27-ին ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա շրջանակներում Թալին համայնքում տեղի է ունեցել...
22
Nov
26
Oct
25
Oct