Դրամաշնորհային հնարավորություն քաղաքների և հարակից գործընկերների համար՝ Եվրոպական հանձնաժողովի կողմից. ընդունվում են հայտեր
23.02.2023
Եվրոպական հանձնաժողովը և Եվրոպական կլիմայի, ենթակառուցվածքների և շրջակա միջավայրի գործադիր գործակալությունը (European Climate, Infrastructure and Environment Executive Agency - CINEA) համագործակցում են՝ իրականացնելու Scalable Cities Action Grant (Քաղաքների ընդլայնվող գործողություններ) դրամաշնորհային ծրագիրը:
Ծրագիրը ֆինանսապես աջակցում է քաղաքներին և նպատակային համագործակցությանը, որոնց նպատակն է կրկնօրինակել այն միջոցառումները, որոնք հաջողությամբ իրականացվել են Smart Cities and Communities - SCC (Խելացի քաղաքներ և համայնքներ) ծրագրերի միջոցով՝ աջակցելով համայնքների անցումը դեպի կլիմայական չեզոքություն:
Ներկայումս հայտարարված դրամաշնորհային հրավերն ուղղված է քաղաքներին և հարակից գործընկերներին, (տեղական էներգետիկ գործակալություններ, շինարարական գործակալություններ, քաղաքացիական հասարակության կազմակերպություններ, գիտահետազոտական ինստիտուտներ) որոնք մասնակցել են ավարտված «Horizon 2020 SCC01 Lighthouse» ծրագրերին և/կամ ծրագրին չմասնակցած այն քաղաքներին, որոնք հետաքրքրված են կրկնօրինակել «Scalable Cities» նախաձեռնության շրջանակներում իրականացված հատուկ գործողությունները կամ միջոցառումները:
Դրամաշնորհային ծրագիրն իրականացվում է Եվրոպական հանձնաժողովի և CINEA-ի հետ համագործակցությամբ: ԵՀ-ն հստակ նպատակ է դրել՝ էներգետիկայի, տրանսպորտի և տեղեկատվական ու հաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտներում լայնածավալ, նորարարական, կրկնօրինակելի և ինտեգրված լուծումներ կիրառելու, ինչպես նաև խթանելու լայնածավալ տնտեսական ներդրումներ շուկան փոխակերպելու նպատակով:
Գործողությունների դրամաշնորհը կազմակերպվում է առաջարկությունների ներկայացման չորս հրավերների միջոցով՝ տարբեր թեմաների համար սահմանված չորս վերջնաժամկետներով:
Առաջարկությունների ներկայացման երկրորդ հրավերը, որը ներկայումս հայտարարված է, նպատակ ունի դիտարկել հետևյալ հիմնական առաջնահերթ թեմաները.
ա) Կառավարման համակարգային փոփոխություններ
բ) Կրթություն, վերապատրաստում և կարողությունների զարգացում
գ) Տվյալներ և թվայնացում
Հրավերի նպատակներն են.
Ծրագրի այս փուլի (սույն հրավերի) համար հասանելի ընդհանուր բյուջեն կազմում է 336.000 եվրո: Մեկ ծրագրի համար դրամաշնորհի առավելագույն գումարը կազմում է 50.000 եվրո:
Առաջարկների ընդունման 2-րդ մրցույթի վերջնաժամկետն ավարտվում է 2023 թվականի մայիսի 31-ին:
Ավելին՝ այստեղ։
09:45
24 01 2025
Հունվարի 22-ին Երևանում ԵՄ կողմից ֆինանսավորվող «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» (CoM...
20:17
05 12 2024
Նոյեմբերի 30-ին Վանաձորում ԵՄ Կայուն էներգետիկ շաբաթվա շրջանակներում, անցկացվեց «Կանաչ և...
20:34
18 11 2024
Նոյեմբերի 16-ին Գավառում ԵՄ Կայուն էներգետիկ շաբաթվա շրջանակներում ԵՀ «Քաղաքապետերի...
18:17
16 08 2024
Օգոստոսի 15-ին Ապարան, Սպիտակ, Ստեփանավան և Տաշիր համայնքներում «Քաղաքապետերի...
22:31
03 07 2024
Մարտունի համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի համայնքների...
22:03
03 07 2024
Գավառ համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի համայնքների...
22
Nov
26
Oct
25
Oct