ԵԽ Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսը հրավիրում է երիտասարդ պատվիրակների՝ մասնակցելու Կոնգրեսի 2020 թ.-ի աշխատանքներին
19.11.2019
Եվրոպայի խորհուրդը (ԵԽ) հրավիրում է երիտասարդներին՝ որպես երիտասարդ պատվիրակ մասնակցելու ԵԽ Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի մարտի 17-19-ը Ստրասբուրգում կայանալիք 38-րդ նստաշրջանին և հոկտեմբերի 27-29-ը Ստրասբուրգում կայանալիք 39-րդ նստաշրջանին: Նստաշրջանները կանցկացվեն «Քաղաքականության երիատասարդացում» խորագրով:
Կոնգրեսը կընտրի յուրաքանչյուր անդամ երկրից մեկ երիտասարդ պատվիրակի:
Սա բացառիկ հնարավորություն է երիտասարդ մասնագետների համար մասնակցելուև Կոնգրեսի նստաշրջանին և կուտակելու միջազգային փորձ ու գիտելիքներ:
Սա լրջագույն հնարավորություն է զարգացնել նաև սեփական նախագծերն ու թարմ գաղափարներով վերադառնալ հայրենիք:
2014 թվականի հոկտեմբերից ի վեր Կոնգրեսը հրավիրում է երիտասարդ ակտիվիստների, երիտասարդ աշխատողների, ուսանողների մասնակցելու Կոնգրեսի նիստերին, իրենց ելույթներով հանդես գալու տարբեր բանավեճերում և Կոնգրեսի անդամների հետ կարծիքներ փոխանակել օրակարգում ընդգրկված հարցերի շուրջ:
Կոնգրեսի կողմից ընտրված երիտասարդ պատվիրակները 2020-ին կմասնակցեն Կոնգրեսի նիստերին, տարբեր քննարկումների, մարտից հոկտեմբեր ժամանակահատվածում նրանք մշտապես կապի մեջ կլինեն Կոնգրեսի հետ և ներգրավված կլինեն Կոնգրեսի աշխատանքներում: Նրանցից պահանջվում է պատրաստել մի տեղական նախագիծ, որը հիմնված կլինի Կոնգրեսի 2020 թվականի առաջնահերթությունների վրա և կլինի Կոնգրեսում 2020-ին քննարկվելիք թեմաների շրջանակում: Այս ընթացքում երիտասարդ պատվիրակների հետ կաշխատեն հատուկ դասընթացավարներ, որոնք կօգնեն երիտասասարդներին մշակել իրենց նախագծերը:
Հայտերի ներկայացման վերջնաժամկետը 2020 թվականի հունվարի 3-ն է: Հայտատու երիսատարդները պետք է հայտի հետ միասին ներկայացնեն նաև 30 վայրկյանանոց ուղեկցող տեսանյութ, որը պետք է ներբեռնել Youtube-ում և տեսանյութի հասցեն ուղարկել հայտի հետ միասին: Տեսանյութում հայտատու երիտասարդները ոչ թե պետք է ներկայացնեն իրենց, այլ պատասխանեն հայտում ներառված հարցին:
Երիտասարդ պատվիրակները կընտրվեն մինչև հունվարի 31-ը հատուկ հանձնաժողովի կողմից, որի անդամներն են Կոնգրեսի՝ երիտասարդության հարցերով խոսնակները, ԵԽ երիտասարդության հարցերով խորհրդատվական մարմնի 2 անդամները և դասընթացավարներ:
Հայտի լրացման և այլ մանրամասների համար այցելեք այստեղ:
20:34
18 11 2024
Նոյեմբերի 16-ին Գավառում ԵՄ Կայուն էներգետիկ շաբաթվա շրջանակներում ԵՀ «Քաղաքապետերի...
18:17
16 08 2024
Օգոստոսի 15-ին Ապարան, Սպիտակ, Ստեփանավան և Տաշիր համայնքներում «Քաղաքապետերի...
22:31
03 07 2024
Մարտունի համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի համայնքների...
22:03
03 07 2024
Գավառ համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի համայնքների...
21:19
02 07 2024
Սևան համայնքում հուլիսի 2-ին «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի...
10:18
27 06 2024
Հունիսի 27-ին ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա շրջանակներում Թալին համայնքում տեղի է ունեցել...
22
Nov
26
Oct
25
Oct