«Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում ՀՀՄ-ն կազմակերպել է ֆոկուս-խմբի քննարկում ՔՀԿ ներկայացուցիչների մասնակցությամբ
14.04.2017
2016 թվականի դեկտեմբերի 15-ից Հայաստանի համայնքների միությունը՝ իր գործընկերների հետ համատեղ, Եվրոպական Միության ֆինանսական օժանդակությամբ, իրականացնում է «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրը, որի նպատակն է ՔՀԿ-ների կարողությունների զարգացումը, թվով 9 ոլորտներում հանրային քաղաքականությունների մշակումը, ՔՀԿ-ներ-Կառավարության և ՔՀԿ-ներ-ՏԻՄ-եր երկխոսության ստեղծումը, ինչպես նաև ՔՀԿ-ների կոալիցիաների կառուցումն ու զարգացումը:
Ծրագրի շրջանակներում 2017 թվականի ապրիլի 14-ին Հայաստանի համայնքների միությունը անցկացրեց ֆոկուսային խմբի ձևաչափով հանդիպում Շրջակա միջավայրի պահպանության/կոշտ թափոնների կառավարման, Էներգետիկա/ Էներգաարդյունավետության, Տեղական ինքնակառավարման և հանրային/քաղաքային տրանսպորտի ոլորտներում գործունեություն ծավալող Քաղաքացիական Հասարակության Կազմակերպությունների մասնակցությամբ:
Ֆոկուսային խմբով հանդիպման հիմնական նպատակն էր հատկորոշել վերը նշված ոլորտներում գործունեություն ծավալող ՔՀԿ-ների կազմակերպչական կարողությունների հետ կապված խնդիրները, ինչպես նաև վեր հանել մասնակից ՔՀԿ-ների համար իրենց ոլորտներում ամենահրատապ համարվող հիմնախնդիրները։
Նշենք նաև, որ նախքան քննարկումները, ներկայացվեց նաև «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրը:
«Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի մասին
Հայաստանի համայնքների միությունը իրականացնում է «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրն իր գործընկերների՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիայի» ՀԿ-ի, «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ի, «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ» ՀԿ-ի, «Փոքր և միջին ձեռնարկատիրության համագործակցության ասոցիացիա» ՀԿ-ի, ինչպես նաև «Ագորա Սենթրալ Յուրըփ» չեխական ՀԿ-ի հետ համատեղ:
Ծրագիրը մեկնարկել է 2016 թվականի դեկտեմբերի 15-ին՝ 34 ամիս տևողությամբ, և ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից։ Ծրագիրն ուղղված է ՔՀԿ-ների՝ 9 թիրախային ոլորտներում հանրային քաղաքականությունների մշակման գործընթացի վրա ազդեցության ուժեղացմանը, ինչպես նաև ՔՀԿ-ների ցանցերի և կոալիցիաների կարողությունների զարգացմանը, նրանց կողմից թիրախային ոլորտներում կարևորագույն խնդիրների հատկորոշմանը և հանրային քաղաքականությունների մշակմանը (այդ թվում կոալիցիաների համար նախատեսված դրամաշնորհների միջոցով):
Ծրագրում նախատեսված է նաև 870,000 եվրոին համարժեք ՀՀ դրամի դրամաշնորհային կոմպոնենտ, որը պետք է տրամադրվի ծրագրի աշխատանքներում ներգրավված ՀԿ-ներին՝ թիրախավորված 9-ը ոլորտներում առաջ քաշված խնդիրների լուծման, ինչպես նաև ՀԿ-ների կոալիցիաների կայունության և ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման համար:
20:34
18 11 2024
Նոյեմբերի 16-ին Գավառում ԵՄ Կայուն էներգետիկ շաբաթվա շրջանակներում ԵՀ «Քաղաքապետերի...
18:17
16 08 2024
Օգոստոսի 15-ին Ապարան, Սպիտակ, Ստեփանավան և Տաշիր համայնքներում «Քաղաքապետերի...
22:31
03 07 2024
Մարտունի համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի համայնքների...
22:03
03 07 2024
Գավառ համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի համայնքների...
21:19
02 07 2024
Սևան համայնքում հուլիսի 2-ին «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի...
10:18
27 06 2024
Հունիսի 27-ին ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա շրջանակներում Թալին համայնքում տեղի է ունեցել...
22
Nov
26
Oct
25
Oct