«Ներկայիս մարտահրավերների պարագայում տեղական իշխանություններն են կանգնած առաջնագծում՝ արձագանքելով քաղաքացիների ամենօրյա կարիքներին». ԵԽ Կոնգրեսի տեղական իշխանությունների պալատի նախագահ
19.09.2022
«Կարևոր է տեղական և տարածքային իշխանությունների ընտրված ներկայացուցիչներին տրամադրել անհրաժեշտ աջակցություն, որպեսզի նրանք կարողանան իրագործել իրենց ամենօրյա առաքելությունը՝ դիմակայելով ամենօրյա մարտահրավերներին և ճգնաժամային իրավիճակներին»,- հայտարարել է ԵԽ Կոնգրեսի տեղական իշխանությունների պալատի նախագահ պարոն Բերն Վոհրինգերը՝ ելույթ ունենալով «Նշելով տեղական ինքնակառավարումը» սեմինարի ընթացքում:
Բերն Վոհրինգերը ելույթ է ունեցել «Տեղական ինքնակառավարում՝ առաջատարը մարտահրավերների ժամանակ» թեմայով: ԵԽ Կոնգրեսի տեղական իշխանությունների պալատի նախագահը շեշտել է, որ բազմամակարդակ կառավարման, կայուն և ուժեղ հասարակություն ունենալու բանալին գործունակ տեղական ժողովրդավարությունն է, որը պետք է ներկայացվի ուժեղ տեղական իշխանությամբ և ուժեղ համակարգերով՝ կառավարման բոլոր մակարդակներում: Նա նշել է. «Այս օրերին ժողովրդավարական հասարակությունները լուրջ մարտահրավերների առաջ են կանգնած: Տեղական և տարածքային իշխանություններն են, որ կանգնած են առաջնագծում՝ արձագանքելով քաղաքացիների ամենօրյա կարիքներին, սպասելիքներին բոլոր իրավիճակներում»: Նա վստահեցրել է, որ Կոսնգրեսն աջակցում է տեղական իշխանություններին. «Կոնգրեսը տեղական իշխանությունների և նրանց շահերը պաշտպանող ասոցիացիաների կողքին է և ակնկալում է արդյունավետ փոխգործակցություն: Այս առումով լավ օրինակ է Cities4Cities հարթակը, որը Կոնգրեսի կողմից է ստեղծվել, որպեսզի քաղաքները կարողանան միմյանց օգնել»:
09:45
24 01 2025
Հունվարի 22-ին Երևանում ԵՄ կողմից ֆինանսավորվող «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» (CoM...
20:17
05 12 2024
Նոյեմբերի 30-ին Վանաձորում ԵՄ Կայուն էներգետիկ շաբաթվա շրջանակներում, անցկացվեց «Կանաչ և...
20:34
18 11 2024
Նոյեմբերի 16-ին Գավառում ԵՄ Կայուն էներգետիկ շաբաթվա շրջանակներում ԵՀ «Քաղաքապետերի...
18:17
16 08 2024
Օգոստոսի 15-ին Ապարան, Սպիտակ, Ստեփանավան և Տաշիր համայնքներում «Քաղաքապետերի...
22:31
03 07 2024
Մարտունի համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի համայնքների...
22:03
03 07 2024
Գավառ համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի համայնքների...
22
Nov
26
Oct
25
Oct