Պարգևատրվեցին «ԵՄ կայուն էներգիայի շաբաթ-2022-ի» շրջանակներում անցկացված մրցույթների հաղթողները
27.12.2022
Դեկտեմբերի 22-ին տեղի է ունեցել «ԵՄ կայուն էներգիայի շաբաթ-2022»-ի շրջանակներում ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի համայնքների միության կողմից կազմակերպված մրցույթների հաղթողների պարգևատրման արարողությունը։
Հիշեցնենք՝ 2022 թվականի նոյեմբերի 21-25-ն անցկացվող ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա (EU Sustainable Energy Week) շրջանակներում ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի ներքո Հայաստանի համայնքների միությունը հայտարարել էր «Կանաչ և թվային զարգացում հանուն էներգետիկ անցման» խորագրով լուսանկարչական, գեղանկարչական, կարճ տեսահոլովակների և Դաշնագրի լոգոյի դիզայներական մրցույթներ։
Հաղթողների պարգևատրման արարողությանը մասնակցել են Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը, ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության Տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ Աշոտ Գիլոյանը, «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի ազգային փորձագետ ՀՀ-ում Արտեմ Խարազյանը։
Աշոտ Գիլոյանը, ողջունելով մրցույթների հաղթողներին, կարևորել է «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագիրը և հորդորել համայնքներին ավելի ակտիվ լինել ծրագրի շրջանակներում։ Նա ընդգծել է․ «2019 թվականից ի վեր բացառությամբ 2021-ին ամեն տարի ՀՀ շատ համայնքներում կազմակերպվել են ԵՄ կայուն էներգիայի օրեր։ Ընդլայնվում է ոչ միայն համայնքների աշխարհագրությունը, այլև իրականացված միջոցառումներն ավելի բազմաբովանդակ են դառնում։ Հատկապես կարևոր է, որ կայուն էներգետիկ օրերի միջոցառումների մասնակիցները հիմնականում երեխաներն ու երիտասարդներն են»։
Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանն ընդգծել է համայնքների բնակիչների ակտիվ ներգրավվածությունը համայնքային կանաչ և կայուն զարգացման ռազմավարությունների մշակման հարցում։ Նրա վստահեցմամբ՝ համայնքի բնակիչները մեծ դերակատարություն ունեն իրենց համայնքներն ավելի լավը դարձնելու գործում։ Խոսելով ԵՄ կայուն էներգիայի օրերի կազմակերպման մասին՝ պարոն Երիցյանը նշել է․ «Տեղական իշխանությունների կողմից կայուն էներգիայի օրերը չպետք է դիտարկվեն՝ որպես պաշտոնական բնույթի միջոցառումներ, որոնք կազմակերպվում են ԵՄ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի շրջանակներում, իրականում այդ միջոցառումներն ամենաարդյունավետ գործիքներից են հանրային իրազեկվածության բարձրացման և տեղական մակարդակում էներգետիկ ու կլիմայական խնդիրների լուծման հարցում համայնքի բնակչության ներգրավվածության հարցում»։
Պարգևատրման արարողությանը մասնակցել են Գավառ, Սևան, Վանաձոր, Արթիկ, Ստեփանավան, Ապարան, Իջևան համայնքների ներկայացուցիչներ և նշված համայնքների՝ մրցույթներին մասնակից երեխաներ ու երիտասարդներ։
Ծրագրի ազգային փորձագետ Արտեմ Խարազյանը նրանց ներկայացրել է «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագիրը, նպատակներն ու առաքելությունը, իսկ ծրագրի հաղորդակցության փորձագետ Տաթևիկ Հարությունյանը ներկայացրել է ՀՀ-ում «ԵՄ կայուն էներգիայի շաբաթ-2022»-ի և նախորդ տարիների ընթացքում համայնքներում ԵՄ կայուն էներգիայի շաբաթվա շրջանակներում իրականացված միջոցառումների մասին տեղեկատվություն։
Երևանում կայացած արարողության ժամանակ պարգևատրվել են ՀՀ համայնքներում «ԵՄ կայուն էներգիայի շաբաթ-2022»-ի ընթացքում միջոցառումների լավագույն կազմակերպիչները և մրցույթների հաղթողները։
Ներկայացնում ենք մրցանակակիրներին
• Հակոբ Սարգսյան (ԳԱՎԱՌ)
• Արմենուհի Ղուկասյան (ՍԵՎԱՆ)
• Լիլյա Դավթյան (ՎԱՆԱՁՈՐ)
Լուսանկարչական մրցույթ
1. Յուրի Մկրտչյան (ՍԵՎԱՆ)
2. Լիանա Ասլանյան (ԱՊԱՐԱՆ)
3. Նունե Մոսիկյան (ԳԱՎԱՌ)
Կարճ տեսահոլովակների միցույթ
1. Ալլա Սարգսյան (ԳԱՎԱՌ)
Նկարչական մրցույթ
1. Դիանա Հովհաննիսյան (ԳԱՎԱՌ)
2. Սուսի Խաչատրյան (ԳԱՎԱՌ)
3. Շողիկ Գասպարյան (ԳԱՎԱՌ)
4. Մարի Գալեյան (ՍԵՎԱՆ)
5. Ալեքս Դավթյան (ՎԱՆԱՁՈՐ)
6. Ռուզաննա Սարուխանյան (ԻՋԵՎԱՆ)
Լոգոների մրցույթ
1. Տիգրան Հովհաննիսյան (ՍՏԵՓԱՆԱՎԱՆ)
2. Լենա Մարտիրոսյան (ԱՐԹԻԿ)
20:34
18 11 2024
Նոյեմբերի 16-ին Գավառում ԵՄ Կայուն էներգետիկ շաբաթվա շրջանակներում ԵՀ «Քաղաքապետերի...
18:17
16 08 2024
Օգոստոսի 15-ին Ապարան, Սպիտակ, Ստեփանավան և Տաշիր համայնքներում «Քաղաքապետերի...
22:31
03 07 2024
Մարտունի համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի համայնքների...
22:03
03 07 2024
Գավառ համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի համայնքների...
21:19
02 07 2024
Սևան համայնքում հուլիսի 2-ին «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի...
10:18
27 06 2024
Հունիսի 27-ին ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա շրջանակներում Թալին համայնքում տեղի է ունեցել...
22
Nov
26
Oct
25
Oct