Էջմիածին համայնքի ղեկավարը պարգևատրեց «ԵՄ կայուն էներգիայի շաբաթ-2020»-ի մրցույթների հաղթողներին
13.07.2020
Էջմիածին համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանը պարգեւատրեց «ԵՄ կայուն էներգիայի շաբաթ-2020»-ի շրջանակում հայտարարված նկարչական եւ լուսանկարչական մրցույթների հաղթողներին:
«Ճգնաժամից դուրս՝ մաքուր էներգիա կանաչ վերականգնման եւ աճի համար» խորագրով նկարչական մրցույթի hամար ստացված բազմաթիվ հայտերից ժյուրին որպես հաղթող ընտրել է Եղիշե Թադեւոսյանի անվան գեղարվեստի դպրոցի սան 11-ամյա Սոֆյա Սահարյանի «Մաքուր միջավայր» աշխատանքը: Նա ստացավ Եվրամիության հատուկ մրցանակը եւ անակնկալ նվեր քաղաքապետի կողմից։
«Կանաչ զարգացում» խորագրով լուսանկարների մրցույթի համար պարգեւատրվեց Վազգեն Ենոքյանը։ Բոլոր մասնակիցները ստացել են մասնակցության հավաստագրեր եւ խրախուսական նվերներ։
«ԵՄ կայուն էներգիայի շաբաթ-2020»-ի շրջանակում Էջմիածնի քաղաքապետարանի եւ Հայաստանի համայնքների միության գործակցությամբ եւ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի ներքո կազմակերպված մրցույթների նպատակն էր բնակչության իրազեկվածության բարձրացումը էներգաարդյունավետության, վերականգնվող էներգիայի, էներգետիկ եւ կլիմայական փոփոխությունների միջեւ կապերի մասին։
09:45
24 01 2025
Հունվարի 22-ին Երևանում ԵՄ կողմից ֆինանսավորվող «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» (CoM...
20:17
05 12 2024
Նոյեմբերի 30-ին Վանաձորում ԵՄ Կայուն էներգետիկ շաբաթվա շրջանակներում, անցկացվեց «Կանաչ և...
20:34
18 11 2024
Նոյեմբերի 16-ին Գավառում ԵՄ Կայուն էներգետիկ շաբաթվա շրջանակներում ԵՀ «Քաղաքապետերի...
18:17
16 08 2024
Օգոստոսի 15-ին Ապարան, Սպիտակ, Ստեփանավան և Տաշիր համայնքներում «Քաղաքապետերի...
22:31
03 07 2024
Մարտունի համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի համայնքների...
22:03
03 07 2024
Գավառ համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի համայնքների...
22
Nov
26
Oct
25
Oct