Եվրոպական արդյունաբերության օր 2017. ռազմավարական ներդրումը և ավելի ամուր գործընկերություններն առաջ կմղեն արդյունաբերական նորարարությունը
28.02.2017
400 մասնակիցներ, արդյունաբերության կարևոր դերակատարներ և բարձրաստիճան քաղաքական գործիչներ քննարկեցին արդյունաբերության ապագան փետրվարի 28-ին Բրյուսելում կայացած «Եվրոպական արդյունաբերության օր 2017»-ի ընթացքում:
Նախագահ Մարկկուլան, նկարագրելով ռեգիոնները և քաղաքները՝ որպես Եվրոպայի տնտեսության «էլեկտրակայան», համաձայնեց, որ ԵՄ-ը պետք է ավելի շատ օգնի տեղական և ռեգիոնալ ներդրումներին: «Քաղաքները և ռեգիոնները պատասխանատու են տնտեսական ռազմավարությունների պլանավորման և իրականացման համար՝ Եվրոպայում տնտեսական կայուն աճ ստեղծելու նպատակով: Ավելի ռազմավարական ներդրումների և եվրոպական գործընկերությունների միջոցով նրանք արդյունաբերական նորարարության խթանիչներն են»:
Եվրոպայի շատ ռեգիոններ և քաղաքներ ցույց են տվել, թե ինչի կարելի է հասնել միասին աշխատելով: CoR-ը հրատարակել է ռեգիոնալ նորարարական էկոհամակարգերում լավագույն փորձերի վերաբերյալ ուղեցույց, որը հիմնված է տնտեսության խթանման, կայուն աշխատատեղերի ստեղծման, ձեռնարկատիրության և ՓՄՁ-ների խթանման ոլորտներում այդ առաջամարտիկ ռեգիոնների և քաղաքների դասերի վրա:
CoR-ը մայիսի 2-ին կկազմակերպի նաև շահառուների աշխատաժողով՝ Եվրոպայում արդյունաբերության ապագայի վերաբերյալ՝ կենտրոնանալով տեղական և ռեգիոնալ իշխանությունների համար մարտահրավերների և գործիքների վրա:
Աղբյուրը՝ http://cor.europa.eu/en/news/Pages/EUindustryday2017.aspx
20:17
05 12 2024
Նոյեմբերի 30-ին Վանաձորում ԵՄ Կայուն էներգետիկ շաբաթվա շրջանակներում, անցկացվեց «Կանաչ և...
20:34
18 11 2024
Նոյեմբերի 16-ին Գավառում ԵՄ Կայուն էներգետիկ շաբաթվա շրջանակներում ԵՀ «Քաղաքապետերի...
18:17
16 08 2024
Օգոստոսի 15-ին Ապարան, Սպիտակ, Ստեփանավան և Տաշիր համայնքներում «Քաղաքապետերի...
22:31
03 07 2024
Մարտունի համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի համայնքների...
22:03
03 07 2024
Գավառ համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի համայնքների...
21:19
02 07 2024
Սևան համայնքում հուլիսի 2-ին «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի...
22
Nov
26
Oct
25
Oct