ԵՄ Ռեգիոնների կոմիտեի նախագահի շնորհավորական ուղերձը՝ ՀՀ-ում տեղական ինքնակառավարման մարմինների կազմավորման 25-ամյակի կապակցությամբ
13.11.2021
Եվրոպական միության Ռեգիոնների կոմիտեի նախագահ Ապոստոլոս Ցիցիկոստասը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանին ՀՀ-ում տեղական ինքնակառավարման մարմինների կազմավորման 25-ամյակի կապակցությամբ: Իր շնորհավորական նամակում ԵՄ Ռեգիոնների կոմիտեի նախագահը, դիմելով Էմին Երիցյանին, գրել է.
Հարգելի′ նախագահ,
ԵՄ Ռեգիոնների կոմիտե անդամների և իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ ՀՀ-ում տեղական ինքնակառավարման մարմինների կազմավորման 25-ամյակի կապակցությամբ:
Միության համար այս կարևոր տարվա ընթացքում Ռեգիոնների կոմիտեի անդամները հույս ունեն հետագայում ավելի ուժեղացնել և ամրապնդել մեր ընկերությունն ու համագործակցությունը, ներառյալ համագործակցությունը Արևելյան գործընկերության Տեղական և տարածքային իշխանությունների կոնֆերանսի (CORLEAP) շրջանակներում, որի ակտիվ անդամներից եք նաև Դուք:
Ցանկանում եմ Ձեզ հաջողություն և անհամբեր սպասում եմ Ձեզ հետ հանդիպման դեկտեմբերի 14-ին Բրյուսելում կայանալիք CORLEAP ամենամյա հանդիպմանը, որտեղ Արևելյան գործընկերության տեղական և տարածքային իշխանությունների ներկայացուցիչները կհնչեցնեն իրենց ուղերձը Արևելյան գործընկերության գագաթնաժողովին:
20:34
18 11 2024
Նոյեմբերի 16-ին Գավառում ԵՄ Կայուն էներգետիկ շաբաթվա շրջանակներում ԵՀ «Քաղաքապետերի...
18:17
16 08 2024
Օգոստոսի 15-ին Ապարան, Սպիտակ, Ստեփանավան և Տաշիր համայնքներում «Քաղաքապետերի...
22:31
03 07 2024
Մարտունի համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի համայնքների...
22:03
03 07 2024
Գավառ համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի համայնքների...
21:19
02 07 2024
Սևան համայնքում հուլիսի 2-ին «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի...
10:18
27 06 2024
Հունիսի 27-ին ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա շրջանակներում Թալին համայնքում տեղի է ունեցել...
22
Nov
26
Oct
25
Oct