Անդրեաս Կիֆեր. Ազգային և տեղական իշխանությունների միջև կանոնավոր խորհրդակցությունների շրջանակը Հայաստանում տեղական ժողովրդավարության համար առաջնահերթություն է դառնում
12.09.2018
«Այսօր՝ մասնակցային ժողովրդավարության համատեքստում, կառավարման տարբեր մակարդակների միջև երկխոսությունը և խորհրդակցությունները ցանկացած ժողովրդավարական հասարակության համար կարևոր նախապայման է,- նշել է Կոնգրեսի Գլխավոր քարտուղար Անդրեաս Կիֆերը Երևանում կայացած «Խորհրդակցության մեխանիզմներ տեղական և ազգային իշխանությունների միջև» աշխտաժողովի ընթացքում:
«Քանի որ Հայաստանը պակենտրոնացման և տեղական ինքնակառավարման ամրապնդման ճանապարհին է, կանոնավոր խորհրդակցությունների արդյունավետ շրջանակի ստեղծոումը դառնում է առաջնահերթ խնդիրներից մեկը»,- նշեց Գլխավոր քարտուղար՝ նշելով տեղական իշխանությունների ասոցիացիաների հատուկ դերակատարումը խորհրդակցության մեխանիզմներում:
«Կոնգրեսը գնահատում է Հայաստանի կառավարության՝ երկրում ապակենտրոնացված կառավարման ստեղծման հանձնառությունը»,- Նշեց Անդրեաս Կիֆերը՝ հույս ունենալով, որ աշխատաժողովը հիմք կստեղծի Հայաստանում խորհրդակցությունների շրջանակի ստեղծման համար: «Քանի որ Կոնգրեսը նախապատրաստվում է 2019թ.-ին հաջորդ մոնիթրոինգային առաքելության ընթացքում գնահատել 2014թ.-ի հանձնարարականներից հետո երկրում արձանագրված առաջընթացը, Կանոնավոր և համակարգված խորհրդակցությունների շրջանակի ստեղծումը մեր հանձնարարականի և Ճանապարհային քարտեզի իրականացման հիմնական ձեռքբերումներից մեկը կարող է լինել», եզրափակել է Կիֆերը:
Աղբյուրը՝ https://www.coe.int/en/web/congress/-/andreas-kiefer-a-framework-for-regular-consultation-between-national-and-local-authorities-becomes-a-priority-for-local-democracy-in-armenia-
09:45
24 01 2025
Հունվարի 22-ին Երևանում ԵՄ կողմից ֆինանսավորվող «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» (CoM...
20:17
05 12 2024
Նոյեմբերի 30-ին Վանաձորում ԵՄ Կայուն էներգետիկ շաբաթվա շրջանակներում, անցկացվեց «Կանաչ և...
20:34
18 11 2024
Նոյեմբերի 16-ին Գավառում ԵՄ Կայուն էներգետիկ շաբաթվա շրջանակներում ԵՀ «Քաղաքապետերի...
18:17
16 08 2024
Օգոստոսի 15-ին Ապարան, Սպիտակ, Ստեփանավան և Տաշիր համայնքներում «Քաղաքապետերի...
22:31
03 07 2024
Մարտունի համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի համայնքների...
22:03
03 07 2024
Գավառ համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի համայնքների...
22
Nov
26
Oct
25
Oct