Անդերս Կնապ. Քաղաքական երկխոսությունը Տեղական իշխանությունների պալատի աշխատանքի կարևոր մասն է կազմում
06.04.2017
32-րդ նստաշրջանին իր ելույթի ժամանակ Տեղական իշխանությունների պալատի նախագահ Անդերս Կնապը ընդգծեց Պալատի համագործակցությունը ազգային ասոցիացիաների հետ և Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի դիտարկմանը, ինչպես նաեւ տեղական ընտրությունների դիտորդությանը վերաբերող քաղաքական ընդհանուր երկխոսությունը:
«Մոնիթորինգը միայն քաղաքական բնույթ չի կրում, այն նաև երկխոսություն է, համագործակցություն՝ տեղական մակարդակում կառավարման և ժողովրդավարության բարելավման համար»,-նշեց Կնապը: Նա նաև նշեց, որ փախստականների աննախադեպ ներհոսքի պայմաններում քաղաքները առաջնագծում են և պետք է ապահովեն միգրանտների դիմավորումը և ինտեգրացիան: «Կոնգրեսը և, մասնավորապես, Տեղական իշխանությունների պալատը, այս հարցերի առումով կենտրոնական դեր ունեն մեր քաղաքացիներին ամենամոտը լինելու պատճառով, ովքեր ամեն օր բախվում են այս խնդիրներին»,-նշեց Պալատի նախագահը՝ ողջունելով Կոնգրեսի գործողությունները տեղական մակարդակում կոռուպցիայի դեմ պայքարում, հատկապես նոր Վարքագծի կանոնների մշակումը տեղական ընտրված ներկայացուցիչների և նշանակված պաշտոնյաների համար, ինչպես նաև կոռուպցիայի հարցերում համագործակցությունը Ռեգիոնների կոմիտեի հետ:
Աղբյուրը՝ http://www.coe.int/t/congress/default_EN.asp?
09:45
24 01 2025
Հունվարի 22-ին Երևանում ԵՄ կողմից ֆինանսավորվող «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» (CoM...
20:17
05 12 2024
Նոյեմբերի 30-ին Վանաձորում ԵՄ Կայուն էներգետիկ շաբաթվա շրջանակներում, անցկացվեց «Կանաչ և...
20:34
18 11 2024
Նոյեմբերի 16-ին Գավառում ԵՄ Կայուն էներգետիկ շաբաթվա շրջանակներում ԵՀ «Քաղաքապետերի...
18:17
16 08 2024
Օգոստոսի 15-ին Ապարան, Սպիտակ, Ստեփանավան և Տաշիր համայնքներում «Քաղաքապետերի...
22:31
03 07 2024
Մարտունի համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի համայնքների...
22:03
03 07 2024
Գավառ համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի համայնքների...
22
Nov
26
Oct
25
Oct