«COVID-19 համավարակը հաղթահարելու համար անհրաժեշտ են միավորված ջանքեր կառավարության բոլոր մակարդակներում». Անդերս Կնապե
04.06.2020
Հունաստանի՝ Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նախագահության կողմից կազմակերպված «Մարդու կյանքի և հանրային առողջության պաշտպանությունը համաճարակի համատեքստում» թեմայով տեսակապի միջոցով անցկացվող համաժողովին Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի (ԵԽ Կոնգրես) նախագահ Անդերս Կնապեն COVID-19 համավարակի դեմ պայքարում կարևորեց կառավարության բոլոր մակարդակներում ջանքերի միավորման անհրաժեշությունը:
ԵԽ կոնգրեսի նախագահը հայտարարեց. «Դիմակայելով COVID-19 համավարակին՝ քաղաքներն ու ռեգիոնները ստիպված էին հրատապ արձագանքնել, որքան հնարավոր է լինել մոտ համայնքի բնակիչներին: Կոնգրեսը հավաքագրել է համայնքների, գործընկեր կազմակերպությունների և ցանցերի գործողությունների օրինակներ, որպեսզի դրանցով կիսվի տեղական և տարածքային դերակատարների հետ»:
Նա ներկայացրեց Կոնգրեսի համացանցային հարթակը, որտեղ տեղադրված է ողջ տեղեկատվությունը: Անդերս Կնապեն նշեց՝ ինչպես բոլոր դերակատարները, որոնք առճակատվել են համավարակի հետ, Կոնգրեսը ևս ստիպված էր վերանայել իր աշխատանքային մեթոդները՝ հենվելով թվային գործիքների վրա: Նա նշեց տեղական և տարածքաին իշխանությունների ըն տրված ներկայացուցիչների հետ հեռավար հաղորդակցության մասին, 47 անդամ երկրների պատվիրակությունների քարտուղարների հետ փորձի փոխանակումը և երիտասարդ պատվիրակների համար վեբինարների կազմակերպումը:
Այնուհետև տեղեկացրեց, որ ԵԽ Կոնգրեսի Բյուրոյի նիստը ևս տեղի կունենա հեռավար եղանակով՝ հունիսի 9-ին: Կոնգրեսի նախագահն անդրադարձ կատարեց նաև Եվրոպայի տարածքում տեղական ժողովրդավարության զարգացման հետ կապված խնդիրներին` մասնավորապես հիշեցնելով Թուրքիայի հարավ-արևելքում ընտրված ղեկավարների լիազորությունների շարունակական դադարեցման նախադեպերը, Լատվիայում իրավիճակը: Հիշեցրեց՝ Կոնգրեսը կոչ է արել երկրի իշխանություններին դադարեցնել երկրում ընթացող վարչատարածքային բարեփոխումները և կազմակերպել համապատասխան խորհրդատվություն:
Անդերս Կնապեն հայտնեց, որ Կոնգրեսը COVID-19 համավարակի համատեքստում կարևորել է մի շարք թեմաներ, որոնց առաջիկայում անդրադարձ կկատարվի: Մասնավորապես Կոնգրեսի հանձնաժողովները (21-ը սեպտեմբերի, 2020) կկազմակերպեն քննարկումներ և Կոնգրեսի հաջորդ նստաշրջանին (27-29-ը հոկտեմբեր, 2020) տեղի կունենան քննարկումներ տեղեկան ընտրությունների հետաձգման, իրավասությունների տրամադրման հարցում փոփոխությունների կատարման, քաղաքապետարաններին լրացուցիչ պարտականությունների՝ առանց անհրաժեշտ միջոցների տրամադրման, տեղական և տարածքային ինքնակառավարման մարմինների նկատմամբ ընդհանուր սկզբունքների կիրառման թեմաների վերավերյալ:
Այս քննարկումների արդյունքները կներառվեն Կոնգրեսի՝ 2021-2026 թ.թ.-ի առաջնահերթություններում և կծառայեն հիմք Կոնգրեսի՝ ԵԽ-ի աշխատանքում ներդում ունենալու և ստացած դասերի ու հետհամաճարակային ժամանակահատվածում ճկուն հասարակություն կառուցելու հարցում: Ամփոփելով Անդերս Կնապեն հայտարարեց. «Առաջիկա ամիսներին կառավարության բոլոր մակարդակների համար առաջնահերթությունը պետք է լինի ճգնաժամը հաղթահարելուն ուղղված միավորված ջանքերի ներդրումը, որպեսզի օգնեն քաղաքացիներին և նրանց նախապատրաստեն COVID-19-ի հետևանքներին: Կոնգրեսը, որը ներկայացնում է տեղական և տարածքային իշխանությունների ներկայացուցիչներին, պատրաստ է իր ներդրումն ունենալ Աթենքում 2020 թվականի նոյեմբերին կայանալիք նախարարների կոմիտեի նստաշրջանին»:
20:34
18 11 2024
Նոյեմբերի 16-ին Գավառում ԵՄ Կայուն էներգետիկ շաբաթվա շրջանակներում ԵՀ «Քաղաքապետերի...
18:17
16 08 2024
Օգոստոսի 15-ին Ապարան, Սպիտակ, Ստեփանավան և Տաշիր համայնքներում «Քաղաքապետերի...
22:31
03 07 2024
Մարտունի համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի համայնքների...
22:03
03 07 2024
Գավառ համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի համայնքների...
21:19
02 07 2024
Սևան համայնքում հուլիսի 2-ին «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի...
10:18
27 06 2024
Հունիսի 27-ին ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա շրջանակներում Թալին համայնքում տեղի է ունեցել...
22
Nov
26
Oct
25
Oct