Անդերս Կնապեն՝ Եվրոպայի խորհրդի Կոնգրեսի նախագահ
07.11.2018
Կոնգրեսի 35-րդ նստաշրջանի ընթացքում Կոնգրեսի անդամները Անդերս Կնապեին ընտրեցին որպես Եվրոպայի խորհրդի Տեղական և ռեգիոնալ իշխանությունների Կոնգրեսի նախագահ:
«Կոնգրեսը քաղաքական մարմին է, որի խնդիրն է՝ պաշտպանել տեղական ժողովրդավարությունը: Մենք ներկայացնում ենք ոչ թե կառավարություններին, այլ քաղաքների և ռեգիոնների քաղաքացիներին»,- ասաց նորընտիր նախագահը՝ ընդգծելով Կոնգրեսի հսկայական դերը տեղական և ռեգիոնալ ժողովրդավարությունների պաշտպանման և խթանման գործում:
Կոնգրեսի հիմնական թեմաների մեջ Կնապեն առանձնացրեց երիտասարդների մասնակցությունը քաղաքական կյանքին, պայքարը կոռուպցիայի դեմ, ինչպես նաև ճնշումները և սպառնալիքները տեղական և ռեգիոնալ ընտրված ներկայացուցիչների նկատմամբ: Նախագահը ընդգծեց նաև նախորդ նախագահ տիկին Գուդրուն Մոսլեր-Թորնսթրոմի կատարած աշխատանքը, ով Կոնգրեսի առաջին կին նախագահն էր, և հույս հայտնեց, որ գենդերային հավասարությունը կշարունակի լինել Կոնգրեսի գործողությունների առաջնահերթություն:
Աղբյուրը՝ https://www.coe.int/en/web/congress/home/-/asset_publisher/FR3MTvSnicL5/content/anders-knape-elected-new-president-of-the-congress?inheritRedirect=false&redirect=https%3A%2F%2Fwww.coe.int%2Fen%2Fweb%2Fcongress%2Fhome%3Fp_p_id%3D101_INSTANCE_FR3MTvSnicL5%26p_p_lifecycle%3D0%26p_p_state%3Dnormal%26p_p_mode%3Dview%26p_p_col_id%3Dcolumn-1%26p_p_col_count%3D3
20:34
18 11 2024
Նոյեմբերի 16-ին Գավառում ԵՄ Կայուն էներգետիկ շաբաթվա շրջանակներում ԵՀ «Քաղաքապետերի...
18:17
16 08 2024
Օգոստոսի 15-ին Ապարան, Սպիտակ, Ստեփանավան և Տաշիր համայնքներում «Քաղաքապետերի...
22:31
03 07 2024
Մարտունի համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի համայնքների...
22:03
03 07 2024
Գավառ համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի համայնքների...
21:19
02 07 2024
Սևան համայնքում հուլիսի 2-ին «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի...
10:18
27 06 2024
Հունիսի 27-ին ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա շրջանակներում Թալին համայնքում տեղի է ունեցել...
22
Nov
26
Oct
25
Oct